Ինչու հենց Թագուհի Ստեփանյանը

Հրապարակը գրում է․ Այսօր առավոտյան տեղեկացանք, որ «Շտապօգնություն» ՓԲԸ երկարամյա տնօրեն Թագուհի Ստեփանյանն ազատվել է պաշտոնից` նշանակվելով Երևանի թիվ 4 և թիվ 1 միավորված պոլիկլինիկաների տնօրեն: Այսպես կոչված, ռակիրովկա է տեղի ունեցել` «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել միավորված պոլիկլինիկաների արդեն նախկին տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: Դեռ նախորդ տարի գարնանը` 2022-ի ապրիլին Երևանի թիվ 1 պոլիկլինիկան և Արաբկիրի մանկական պոլիկլինիկան միացվեցին համապատասխանաբար թիվ 4 և թիվ 11 պոլիկլինիկաներին: Հասարակության եւ պոլիկլինիկաների աշխատակիցների շրջանում դժգոհության որոշակի ալիք բարձրացավ: Աշխատողներն անհանգստանում էին սպասվելիք կրճատումների եւ գործազուրկ դառնալու հեռանկարից, իսկ բնակչությունը դժգոհում էր, թե ինչու պետք է երկար տարածություն անցնի` բուժսպասարկում ստանալու համար: Կար նաեւ այլ մտավախություն, որ պոլիկլինիկաները միավորելով փորձում են Երեւանի կենտրոնում շենքեր ազատել` դրանք հետագայում վաճառելու նպատակով: 


Երևանի ավագանու առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստում միավորման նախագիծը դրական եզրակացություն ստացավ` 6 կողմ, 1 դեմ ձայներով, ապա ավագանու նիստում հաստատվեց: Միավորման արդյունքում իսկապես մի շարք աշխատակիցներ բուժհաստատություններից կրճատվել են, հատկապես թոշակի տարիքի աշխատողները: Թե ինչ ճակատագրի են արժանանալու ազատվող շենքերը, կերեւա առաջիկայում, այս պահին միայն իշխանություններին է հայտնի: 
Թագուհի Ստեփանյանի նշանակումը միավորված պոլիկլինիկաների տնօրենի պաշտոնում այս գործընթացը կարգավորելուն է ուղղված: Նա բավականին հմուտ է` «Շտապօգնության» նման բարդ կազմակերպություն է ղեկավարել, կառավարման փորձ ունի եւ ենթադրվում է, որ կկարողանա մարդկանց հետ լեզու գտնել: Թերեւս կա նաեւ այլ պատճառ` Թագուհի Ստեփանյանին քաղաքապետարանի նոր ղեկավարությունը հավանաբար չէր «տեսնում» նախկին պաշտոնին: Իսկ այսպես` չեն հանել, բայց չեն էլ պահել: Հրապարակը  մի քանի հարց ենք ուղղել Թագուհի Ստեփանյանին:

- Ստացվում է, որ միավորված պոլիկլինիկաների բեռը մնաց այսպես ասած` Ձեր ուսերին:

- Դե դա նոր չէ միավորվել, արդեն մի տարի է` միավորված են:

- Աղմուկ էր բարձրացել, ասում էին, որ աշխատակիցներից շատերը կրճատվելու են:

- Ճիշտն ասած՝ չգիտեմ: Աղմուկի մասով ոչինչ չգիտեմ: Աղմուկ չկա հիմա:

- Քանի՞ հոգի է կրճատվել միավորումների արդյունքում:

- Ես հիմա չորրորդում նստած եմ, ոչ մեկն այստեղ կրճատված չէ:

- Ինչո՞ւ որոշվեց, որ Ձեզ Շտապօգնությունից տեղափոխեն միավորված պոլիկլինիկաների տնօրենի պաշտոնին: Առաջարկեցի՞ն, թե՞ Դուք եք ցանկացել տեղափոխվել:

- Առաջարկեցին, ես էլ չհրաժարվեցի:

- Ո՞վ է առաջարկել:

- Քաղաքապետարանից:

- Չասացի՞ն ինչու են Ձեզ ցանկանում այդ պաշտոնում տեսնել:

- Ոչ:

- Պոլիկլինիկաների շենքերի ճակատագրի մասին ունե՞ք տեղեկություն:

- Այդ մասին ոչ մի բան չգիտեմ:

 

դիտվել է 1070 անգամ
Լրահոս
Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am