Թրամփն ու Էրդողանը փակ հանդիպում կունենան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպում կունենան: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Երկու երկրների առաջնորդները մտադիր են փակ հանդիպում անցկացնել այս ամիս Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ։ Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների առաջնորդները նաև կարևորել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը:
