Ի՞նչ է կատարվում դատախազությունում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս մենք տեղեկացրել էինք, որ դատախազությունում ծանր մթնոլորտ է: Ի մասնավորի՝ նորանշանակ գլխավոր դատախազը աջուձախ կարգապահական տույժեր է տալիս, ընդ որում՝ համակարգի համար աննախադեպ քանակով՝ ընդհուպ ամենաչնչին պատճառով: Մյուս կողմից՝ Աննա Վարդապետյանը իսկական «կոտորած» է սկսել. նա աշխատանքից ազատում է «ոչ յուրայիններին», հատկապես նրանց, որոնց համ արում է «արթուրդավթյանականներ», առանց հիմնավորումների կատարում է տեղափոխություններ, որոնց մասին տեղափոխվողները հաճախ իմանում են միայն հրամանը ստորագրելուց հետո: Վերջապես նշել էինք, որ ներքին մեծ դժգոհություն կա, և մի շարք դատախազներ պատրաստվում են համակարգից հեռանալ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, դատախազ Արսեն Մարտիրոսյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։ Դժվար է ասել՝ որքանով է սա կապ ված վերը նշված խնդիրների հետ, սակայն հատկանշական է, որ հիշյալ դատախազներն առավել աչքի են ընկել հանրային տիրույթում մեծ աղմուկ հանած քաղաքական գործերով։ Նշենք, որ Բաղդասարյանը և Պետրոսյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, իսկ Մարտիրոսյանը՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազներն են։

Փաստացի ստացվում է, որ գրեթե միաժամանակ պաշտոնից ազատման դիմումներ ներկայացրել են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գործերով ներգրավված դատախազները։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հենց այս հանգամանքով պայմանավորված էլ նշյալ ազատումները մեծ հնչեղություն ստացան: Սակայն, ինչպես ասում են, նրանք «մենակ չեն»: Մեր աղ բյուրների փոխանցմամբ, «լռության քողի» տակ մի քանի նոր ազատումներ են եղել, իսկ առաջիկա օրերին առնվազն մեկ մարզային դատախազ ու մարզային մի քանի դատախազի տեղակալներ ևս պատրաստվում են հրաժարականի դիմում ներկայացնել։ Ի դեպ, կան նաև տեղեկություններ, որ դժվարություն է հարուցում գլխավոր դատախազի տեղակալ նշանակելը. դատախազության մեր աղբյուրները նշում են, որ մի քանիսն արդեն «դիվանագիտորեն» հրաժարվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 668 անգամ
Լրահոս
Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am