Սաակաշվիլին սկսել է իր ճանապարհորդությունը դեպի Ուկրաինա
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայում Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հաղորդել է, որ Լեհաստանից Ուկրաինա է գնում: Այս մասին «Звезда»-ն՝ հղում տալով գործչի ֆեյսբուքյան գրառմանը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է լեհ-ուկրաինական սահմանը հատել սեպտեմբերի 10-ին Կրակովեցում։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլուն հուլիսին զրկել էր ուկրաինական քաղաքացիությունից, երբ վերջինս ԱՄՆ-ում էր։
