Հայաստանից ավելի շատ մեկնում են, քան մուտք գործում

«Առավոտ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան այցելել։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ ՎԿ-ն հրապարակել է 2023 թվականի հունվար-ապրիլին ՀՀ սահմանային մուտքերի եւ ելքերի գրանցումներն՝ ըստ քաղաքացիության երկրի, այսինքն՝ ՀՀ մտնող եւ դուրս եկողները կոնկրետ որ երկրի քաղաքացիներ են։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան մուտք է գործել 1 մլն 249 հազար 124 քաղաքացի, դուրս է եկել՝ 1մլն 271 հազար 867 մարդ։ Ըստ այդմ՝ մուտքերի եւ ելքերի սալդոն բացասական է՝ 22 հազար 743։

ՀՀ այցելած 1 մլն 249 հազար 124 քաղաքացիներից 522 494-ը ՀՀ անձնագրերով քաղաքացիներն են, իսկ 1 մլն 271 հազար 867 մեկնածներից 540 744-ն են հայկական անձնագրերով։ Այսինքն՝ ՀՀ փաստաթղթերով Հայաստանից մեկնածներն ավելի շատ են՝ 18 250, քան այցելածները։

Նկատենք, որ սա ընդամենը չորս ամսվա տվյալներն են, եւ երկրից մեկնած ու չվերադարձածների հստակ ցուցանիշը պարզ կլինի միայն տարին ամփոփելուց հետո։

Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ փաստաթղթերով, կամ ինչպես Վիճակագրական կոմիտեն է ներկայացնում, ըստ քաղաքացիության երկրի՝ Հայաստան այցելածների մեծ մասը ՀՀ անձնագրերով քաղաքացիներն են՝ 522 494:

Հաջորդը՝ Ռուսաստանի Դաշնությունն է, այս երկրի փաստաթղթերով Հայաստան է այցելել շուրջ 452 071 քաղաքացի, նույն կարգավիճակով ՀՀ-ից մեկնել է 462 755 քաղաքացի, կրկին, մեկնողերի թիվը գերազանցում է մուտք գործածներին։

Ռուսաստանին հաջորդում է Վրաստանը։ Այս երկրից Հայաստան է այցելել 107 474 քաղաքացի, եւ որպես Վրաստանի քաղաքացի ՀՀ-ից մեկնել է 103 379 քաղաքացի։

Այս տարվա հունվար-ապրիլին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է այցելել 42 069 քաղաքացի, մեկնել է՝ 42 870-ը։

Նույն ժամանակահատվածում Ուկրաինայից Հայաստան է այցելել 13 875 քաղաքացի, մեկնել՝ 14 642։ Հաջորդ մեծ թվով այցելությունները Հնդկաստանից են։ Այս երկրից Հայաստան է այցելել 10 636 քաղաքացի, մեկնել՝ 8488-ը։

ԱՄՆ-ից Հայաստան այցելությունների թիվը կազմել է 9792, Հայաստանից մեկնումը՝ 9403։ ԱՄՆ-ին հաջորդում է Ֆիլիպինները։ Այս երկրից ՀՀ այցելությունների թիվն այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 7363, մեկնումը՝ 7478։ Ի դեպ, Ֆիլիպիններից մեր երկիր այցելությունների թիվը գնալով ավելանում է։

Հայաստան այցելություններ կան նաեւ Թուրքիայից, այս տարվա առաջին չորս ամիսներին Թուրքիայի 4151 քաղաքացի է այցելել ՀՀ, մեկնել՝ 4101»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am