Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը հարկային քաղաքականությունը միֆեր են

«Փաստ» օրաթերթը գրում է․ «2022-ին արձանագրված 12,6 տոկոս տնտեսական աճն իշխանությունները վերջին 15 տարիների համար ոչ միայն ռեկորդային են անվանում, այլև կարծում են, որ այդ ցուցանիշը բարեփոխումների, նաև ստվերի կրճատման արդյունք է։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ նման պնդումները որևէ հիմնավորում չունեն։

«Նույնիսկ 180 աստիճանով հակառակ պատկեր կա։ Այսինքն, կրկին գործ ունենք կեղծիքների հետ։ Այո, 12,6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, բայց հարց է՝ այն դրական ազդեցություն ունեցե՞լ է բնակչության վրա, ներառակա՞ն է եղել, ո՞ր ոլորտներն են աճել։ Դա ապահովել են, օրինակ՝ խաղային ոլորտը՝ 44 տոկոսով, բանկային գործունեությունը՝ 67 տոկոսով, և այդպես շարունակ։ Բնակչության վրա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն են ունեցել նշվածները։ Ակնհայտ է՝ բացասական, այսինքն, աղքատացրել են բնակչությանը։ Ստվերի և, առհասարակ, Հայաստանի հետ ընդհանրապես աղերս չունեցող գործընթացներ են տեղի ունեցել։ Օրինակ՝ 1,7 միլիոն զբոսաշրջիկ է եկել Հայաստան ու սպառում իրականացրել, բացի այդ, Հայաստանում Ռուսաստանից ու Ուկրաինայից ռելոկանտներ կան։ 26,6 տոկոսով աճ է գրանցել մեծածախ առևտուրը, Արևմուտքից ապրանքներ են բերել, վերաարտահանել Ռուսաստան, մինչդեռ մանրածախ առևտուրն աճել է 2,6 տոկոսով»,-ասաց նա՝ նշելով, որ մանրածախ առևտուրը հենց Հայաստանի ներսում ՀՀ քաղաքացու սպառման ցուցիչն է։

«Մեծածախ առևտրի ցուցանիշից կարող ենք եզրակացնել՝ բնակչությունն աղքատացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե ՀՀ մշտական բնակչության կեսից ավելիի չափով զբոսաշրջիկ է եկել ու մանրածախ ոլորտում սպառումն աճել է 2,6 տոկոսով, նշանակում է, որ Հայաստանի մշտական բնակչությունն ավելի է աղքատացել։ Իսկ եթե ռելոկանտները չլինեին, մանրածախ առևտուրը աճ չէր գրանցի, ինչը կնշանակեր, որ մարդիկ նախորդ տարվա համեմատ ավելի քիչ գնումներ են կատարում։ Տնտեսությունը, մեծ հաշվով, աճել է խաղատնային ոլորտի, բանկային գործունեության, ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին։ Եթե կառավարությունում ասում են, որ ստվերի կրճատում է տեղի ունեցել, կամ տնտեսական քաղաքականություն է իրականացվել, այդ դեպքում գեթ մեկ տնտեսական բարեփոխում պետք է մատնանշեն։ Դրական ոչ մի օրինակ չկա, մինչդեռ բացասական առումով տնտեսական քաղաքականության օրինակները շատ են»,-ասաց նա։

Խոսելով թվերը ռեկորդային համարելու իշխանությունների սովորության մասին՝ նա հավելեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ կառավարությունը թերթի խմբագրություն է, որտեղ նպատակն, ընդ որում, ոչ թե անկողմնակալ, իրական տեղեկատվությունը հասարակությանը մատուցելն է, այլ սենսացիաներ առաջացնելն ու դրանցով «դիտելիություն» ապահովելը։ Կառավարության գործունեությունն այլ որևէ բանի ես չեմ նմանեցնում։ Իրենք հնչեցնում են թվեր, իրենք էլ ոգևորվում։ Իրականում, այո, իրենց իշխանական շրջանակների համար տնտեսական, սոցիալական բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել։ Իրենք թվեր են հայտնում, սենսացիան ապահովում ու հենց իրենք էլ օգտվում են։ Մինչդեռ իրենց լսող մարդիկ տեսնում են, որ ամենօրյա գնումներ կատարելու ժամանակ իրենց եկամուտը չէր բավականացնում 2022-ի, չի բավականացնում նաև 2023-ի ծախսը սպասարկելուն»,ասաց մեր զրուցակիցը։ Նաիրի Սարգսյանի խոսքով, վիճակագրությունն անարժանահավատ է, բայց ամենաանարժանահավատ կետերից մեկը գնաճի վերաբերյալ տեղեկությունն է։

«Հայտարարում են, որ հասել են գնաճի թիրախային կետին, խոսքն այդ դեպքում ապրանքների և ծառայությունների միջինացված արժեքի մասին է։ Այն, այո, մակրոտնտեսության կարևոր բաղադրիչ է, բայց բնակչության սոցիալական կարգավիճակը գնահատելու համար շատ ավելի կարևոր են առօրյա ուսումնասիրությունները։ Մասնավորապես, մեկ տնային տնտեսության համար առավել շատ սպառվող գների աճը, դրանց տատանումները։ Գնաճի միջին ցուցանիշը կարող է նախանշված թիրախայինը լինել, բայց այն իրականության հետ որևէ կապ չունի։ Փաստն այն է, որ մարդիկ ավելի են աղքատացել»,-շեշտեց նա։

Ընդհանուր առմամբ, ըստ Նաիրի Սարգսյանի, մեր երկրում կայունացում չենք տեսնում։ Նա իրավիճակը «անկայուն վտանգավոր» որակեց։ «Նման վիճակում, հատկապես եթե նշվածը փոխկապակցում ենք տնտեսության հետ, գումարած՝ առկա անվտանգային իրավիճակը, տնտեսությունը պետք է անցում կատարի ճգնաժամային կառավարմանը, և այլ որոշումներ, այլ լուծումներ պետք է կայացվեն, որոնցով հնարավոր կլինի տնտեսությունը մի քիչ կայունացնել՝ մինչև անվտանգային միջավայրը կայունանա, դրանից հետո էլ արդեն կարելի է մտածել խոշոր կորպորացիաների հիմնադրման մասին»,-շեշտեց նա՝ ընդգծելով, որ, ցավոք, այլ է իրավիճակը, որը նպաստում է նաև արտագաղթի աճին։

Հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշին անդրադառնալով՝ Ն. Սարգսյանի հետ զրույցում խոսեցինք նաև համեմատությունների շուրջ։ Բյուջե 2022-ի կատարողականը ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը 2023-ի առաջին 4 ամիսների բյուջեն համեմատեց 2000, 2002, 2003, 2008, 2010 թվականների տարեկան բյուջեների հետ։ «Անամոթություն է նման համեմատականը։ Ցանկացած ֆինանսական համադրության մեջ հաշվետու ժամանակաշրջանում, նախորդից բացի, այլ ժամանակահատվածների հետ չեն համեմատում։ Առավելագույնը համեմատում են վերջին 3, վերջին 5 տարիները, ընդ որում՝ այդ համեմատությունն ինքնանպատակ չէ։ Այն իրականացվում է, որպեսզի նախանշված նպատակներին հասնելու որոշումներ կայացվեն։ Օրինակ՝ եթե պետությունը խոշոր նախագիծ է ուզում իրականացնել, կարող է վերջին 5 տարվա տնտեսության աճի կամ նվազման դինամիկան վերլուծել՝ հասկանալու՝ գնա՞լ այդ քային, թե՞ ոչ։ Բայց սա այդ դեպքը չէ. այս իրավիճակում նման համեմատություններ անելն անամոթություն է։ Ավելին՝ եթե վերոնշյալը համեմատում ենք 2022 և 2021 թվականի հետ, ապա հարկերի հավաքագրման աճն ապահովել են խոշոր հարկատուները՝ վճարելով ավելի շատ հարկեր, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,ասաց նա՝ ընդգծելով էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագների գործոնի մասին։

«Կառավարությունը միտումնավոր միջամտեց, բարձրացրեց սակագները։ Բանկերն էլ են շատ հարկ վճարել, որոնք 2023-ի եռամսյակի տվյալներով բնակչությանն աղքատացնելու հաշվին գերշահույթներ են ապահովել։ Բանկերի տոկոսադրույքներն աննորմալ ձևով բարձր են, այսինքն՝ մարդկանց վարկ տրամադրելուց աղքատացնում են, ինչի հաշվին գերշահույթ են ապահովում և, բնականաբար, ավելի շատ հարկեր պետք է վճարեն։ Մեծ հաշվով, հարկային ավելի հավաքագրումները ոչ թե նոր արժեքի ստեղծման, այլ բնակչությանը հերթական անգամ աղքատացնելու հաշվին են։ Այսինքն, ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականություն ասվածը միֆեր են»,-շեշտեց նա։

Նաիրի Սարգսյանի համոզմամբ, իրականում գործ ունենք կառավարությունից անկախ տնտեսական քաղաքականության և տնտեսական իրավիճակի հետ։ «Կառավարությունն առհասարակ կապ չունի մեր տնտեսության հետ։ Մեր տնտեսությունն այս պահին շարժում և աշխատացնում է բիզնես համայնքը, որը յուրաքանչյուր տարի նախորդից ավելի շատ՝ 5-7 տոկոս մինիմալ սահմանով աճ է պլանավորում։ 24 ժամ աշխատելով՝ բիզնեսն ամեն ինչ անում է նշվածին հասնելու համար։ Իսկ բացարձակ թվերով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ուղիղ կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Տնտեսական իարվիճակը, ռեկորդներն ու հակառեկորդները կառավարությունից անկախ են»,-եզրափակեց մեր զրուցակիցը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով. Էլինաար Վարդանյան Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է Իրանական բանակը պատրաստ է խափանել ցանկացած թշնամական դավադրություն. գեներալ Ալիռեզա Շեյխ Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ մի շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն չի ավելանալու․ Աբովյան Լիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP ՀՀ-ից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են Արտակարգ իրավիճակ Լոռիում. ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին Հայաստանում մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում. Ռոբերտ Ամստերդամ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Փաշինյանի էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի, որը նա չի «կորցնում» ինքնատիրապետումը. քաղաքագետ Տեսչականի պետի տեղակալը ՔՊ նախընտրական ցուցակում. ով է Արազ Պապիկյանը. Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am