Ալիևը Ղազախստանում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով ժամանել է Ղազախստան: Այս մասին հայտնում է Казинформ-ը: Սեպտեմբերի 10-11-ը Աստանայում առաջին անգամ կանցկացվի Իսլամական համագործակցության կազմակերպության` գիտության և տեխնոլոգիաների հարցով գագաթաժողովը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
