«Հրապարակ» թերթը գրում է. «Փողոցից իշխանության եկածներն արագ սովորեցին փափուկ կյանքին, մոռացան հասարակ կյանքն ու դրան հավատարիմ մնալու խոստումները։ Նրանք ամենաանհեթեթ բացատրություններով արդարացնում են այն ճոխությունները, որ թույլ են տալիս իրենց մեր՝ հարկատուներիս հաշվին։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով 2018-ից հետո մետրոյով էր երթեւեկում, կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ այսուհետ երթեւեկելու է ծառայողական մեքենայով, որի վրա փակցվելու է լուսային փարոսիկ։
Երեկ նրան հարցրինք՝ այդ ի՞նչ փոխվեց իր կյանքում, որ մետրոյով երթեւեկելու փոխարեն լուսային փարոսիկներով ամենագնացով է տեղաշարժվելու։
«Երբեմն խիստ անհրաժեշտություն է լինում տեղից տեղ տեղափոխվելու համար, այդ պատճառով դրա կարիքը կար»։ Կարելի է կարծել, որ 2018-ին տեղից տեղ չէին տեղափոխվում։ «2018 թ․ մետրոյում արված հայտնի լուսանկարից հետո հարցազրույցում ասել եմ, որ ծառայողական մեքենան բարձրաստիճան պաշտոնյայի համար խիստ անհրաժեշտ է, եւ ես օգտվելու եմ դրանից, որովհետեւ երբեմն ժամանակը շատ ավելի թանկ է»:
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը