Մոսկվայում «Trump Tower» կկառուցվի
«CNN» հեռուստաընկերությունը հրապարակել է «Trump Organization»-ի նամակը, որում նշված է, որ ՝ Մոսկվայում «Trump Tower» երկնաքեր կկառուցվի: Նամակը 2015 թվականի է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Նամակի տեքստում նշվում է, որ շինությունը պետք է ստանա «Trump World Tower Moscow» անունը: Նրանում կլինեն հյուրանոցային և կոմերցիոն պրեմիում դասի կենտրոններ, ինչպես նաև Իվանկա Թրամփի սպա-կենտրոն: Ինչպես նշվում է այս կարող են նաև բարելավել երկրների միջև հարաբերությունները և ցույց տալ, որ բիզնեսը կարևոր է քաղաքականությունից:
