Գորիսի քաղաքապետը մենակ չգնաց

Հրապարկը գրում է. Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը: Պատճառը վերջին շրջանում խիստ լարված հարաբերություններն էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ: Վաչագան Ադունցը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդն է, իսկ նոր մարզպետը որոշել է ազատվել Լիսկայի կադրերից, քանի որ նրանք իրեն չեն ենթարկվում: Քիչ առաջ քաղաքապետի մամուլի խոսնակ Արև Աբելյանը կայքին տեղեկացրեց, որ քաղաքապետի հետ հեռանում է նաև ինքը: «Այսօր աշխատանքից ազատման դիմում ներկայացրի նաև ես: Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք չեմ ստում. դա սկզբունքորեն: Համայնքապետարանում աշխատելս պայմանավորված էր Ադունց մարդով … Իսկ աշխատել պետական ապարատի լրատվական դաշտում ինձ համար անհնար կլիներ, եթե չլիներ պարոն Ադունցի ազնվությունը, բաց ու թափանցիկ աշխատելաոճը, պատասխանատվության մեծ զգացումը… Վստահ եմ, շա՜տ-շատե՜րը համամիտ կլինեն ինձ հետ, ու եթե ոչ բարձրաձայն ապա մտքում հաստատ կհամաձայնեն գրածներիս հետ…. Մի առիթով ասել ու կրկնելու եմ. Հարգարժան պարոն Ադունց ես հպարտ եմ, որ ճանաչում և աշխատել եմ Ձեզ նման հրաշալի մարդու հետ, վստահ եմ, որ Ձեր կողմից արված այս քայլը կրկին միայն Ձեզ բնորոշ տեսակից է ելնում…»,- ընդգծեց Արև Աբելյանը: Մամուլի խոսնակը հանդես է եկել նաև հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում ներկայացրեց Պարոն Ադունցի շնորհիվ բազում ծրագրեր շուտով կյանքի կկոչվեն: Գորիսը կունենա Թումո կենտրոն, նոր, հարուստ տեխնիկա, կբարեկարգվի քաղաքի կենտրոնական հատվածը, կլուծվեն աղբահանության հետ կապված մի շարք հարցեր և այդ ամենը նրա քրտնաջան ջանքերի շնորհիվ: Ադունցը այս 3 տարում թողեց միայն իրեն հատուկ Ադունցյան ձեռագիր…»: Նշենք, որ Արև Աբելյանը մինչ այդ աշխատում էր Գորիսի Լաստ հեռուստաընկերությունում եւ ընդամենը 3 տարի է, ինչ աշխատում էր քաղաքապետարանում՝ որպես մամուլի խոսնակ:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am