Դե լավ, թեթև տարեք, մի անկլավ էս կողմ-էն կողմ...

Փաշինյան-Ալիև հանդիպումն այս անգամ էլ ավարտվեց առանց համատեղ հայտարարության և որևէ փաստաթղթի ստորագրման. 1.5 ժամ տևած բանակցությունների ավարտին Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է, որ եռակողմ ձևաչափով՝ իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին:

Քիշնևի բանակցություններին Շառլ Միշելից բացի մասնակցում էին նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները։ Եվրոպական խորհրդի նախագահը բանակցությունների ավարտին ասել է, որ քննարկել են սահմանազատման և խաղաղ պայմանագրի հարցերը։ «Մենք ունեցանք Բրյուսելում (մայիսի 14-ին) քննարկված բոլոր թեմաներին անդրադառնալու հնարավորություն: Մենք քննարկել ենք սահմանազատման և խաղաղ պայմանագրի խնդիրները: Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ի բրյուսելյան հանդիպման համար», - ասել է Միշելը:

Նրա խոսքով, դա վկայում է, որ կողմերը քրտնաջան աշխատում են և մտադիր են աջակցել հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր ջանքերին: «Ես նաև հայտնեցի, որ ցանկանում եմ նախագահ Իլհամ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին հրավիրել հանդիպման՝ հոկտեմբերի 5-ին Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում։ Սա նշանակում է, որ մենք կանենք ամեն ինչ Եվրամիության կողմից, որպեսզի օգնենք ավելի էական առաջընթաց ապահովել կարգավորման ուղղությամբ», - ասել է Շառլ Միշելը:

Հայաստանի կառավարությունից երեկ փոխանցեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրից, սահմանազատման և ապաշրջափակման հարցերից բացի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Կոնկրետ պայմանավորվածությունների մասին չի հաղորդվում:

Երեկ Փաշինյանը ծավելվել է վերջին բանակցությունների «նյուանսների» թեմայով` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Քիշնևյան քննարկումը համարում եմ օգտակար, Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումից հետո՝ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը: «Այսօր շատ նախնական մի դետալ էլ կա, ինչո՞ւ եմ ասում շատ նախնական, որովհետև պիտի ստուգենք իմ այս հայտարարությանը նաև Ադրբեջանի արձագանքը։ Կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975-ի քարտեզները: Սա նշանակում է ևս մի քայլ վերահաստատելու 29.800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը և 86.600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը», - ընդգծել է նա։

«Ձեր նշած 1975թ քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը»,- Նիկոլ Փաշինյանին՝ Մանուկ Բեյի պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նման հարց ուղղվեց...

«Շատ կոնկրետ չասեմ, բայց ենթադրենք մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ էդտեղ եղել է Քյարքի: Ենթադրենք մենք ասում ենք՝ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ էդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, և փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի և Քյարքին վերցնի»,-ասաց նա: «Բայց եթե նույնիսկ էդպես է, ես ուզում եմ, որ էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետև այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային ն անլուծելի պրոբլեմ…Անկլավների հարցն այսօր հաճախ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցության համար, ասում են, վայ կա մի անկլավ, որ այսինչ քարտեզով պատկանում է Ադրբեջանին… Վերջերս ոչ պաշտոնապես գնացել էի Ոսկեպար գյուղ, այնտեղ մարդիկ հարցրին՝ ինչ է լինելու, ես ասացի՝ ժողովուրդ, դեռ որևէ կոնկրետ որոշում չկա, բայց եկեք այդ հարցի շուրջ լարվածությունը թուլացնենք»,- ըստ aravot.am-ի ասել է Փաշինյանը:

Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հարց է ուղղվել Փաշինյանին՝ ինչո՞ւ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցնել հենց 1975թ. քարտեզները: «Խնդիրը ոչ թե թվականն է, այլ այն, որ պետք է որևէ քարտեզ վերցնել որպես հիմք: Մեծ հաշվով 1969, 1975 և մյուս թվականների քարտեզների մեջ Հայաստանի տարածության մասով մեծ տարբերություններ չկան: Հետաքրքիր մի դինամիկա ենք նկատել, որ Խորհրդային Միության հանրագիտարանը մի քանի անգամ հրատարակվել է, բայց որպես Հայաստանի Հանրապետության տարածք՝ ֆիքսված է 29 հազար 800 քառ. կիլոմետր: Տարբեր քարտեզների մեջ կա նյուանսների տարբերություն, տեղանքների տարբերություն, բայց ընդհանուր տարածքի մասով տարբերություններ չկան»,-ասել է Փաշինյանը: Ապա հավելեց. «Խնդիրը ոչ թե այն է, որ ինչ-որ թվի մեջ խորհրդավորություն կա, այլ որ դելիմիտացիայի համար ինչ-որ մի բան պետք է վերցնել որպես հիմք: Խոսքը տվյալ դեպքում 1975թ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի հաստատած քարտեզների մասին է»:

Փաշինյանը նաև հայտնել է. «Քննարկել ենք նաև գերիների ու անհետ կորածների հետ կապված հարցեր, հումանիտար հարցեր։ Մանրամասն քննարկում է տեղի ունեցել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության ու բանակցությունների մասով և այդտեղ նաև Եվրոպայի մեր գործընկերներն են որոշակի դիրքորոշում հայտնել»։

Արդեն հայտնի է, որ հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ֆորմատով հանդիպում՝ Վաշինգտոնում։ Այսօր էլ, Փաշինյանի փոխանցմամբ, Մոսկվայում տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված աշխատանքային խմբի եռակողմ հանդիպումն է նախատեսված։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3232 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am