Մահաբեր հեքիաթասաց, «պայծառակետ» Նիկոլ Փաշինյանը…

Գարնան վերջին օրով, Հայաստանի Հանրապետության վերջից «5 պակաս», Երևանում ինչ-որ «Ժողովրդավարության հայկական ֆորում» էր անցկացվում: Բավականին «ուրախ» միջոցառում էր, ոչինչ չես ասի: ԱՄՆ դեսպանը Նիկոլի թվի Հայաստանն անգամ ժողովրդավարության պայծառ կետ անվանեց:

Իսկ ինքը՝ «պայծառակետ» Նիկոլ Փաշինյանը, ոգևորված, սկսեց ինչ-որ հեքիաթներ պատմել: Ահավասիկ, այդ հեքիաթներից մեկը. «2021թ. մայիսի 10-ին ուժի մեջ էր մտել իմ հրաժարականը և խորհրդարանը լուծարվել էր, երկրում փաստացի չկար ո'չ կառավարություն, ո'չ խորհրդարան, ու մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում, զրո ռեակցիա ՀԱՊԿ-ի կողմից»:

Նիկոլ Փաշինյանի ասածով ստացվում է, թե՝ այդ պահին Հայաստանում ընդհանրապես ոչ մի իշխանություն չկար, և Ադրբեջանը, դրանից օգտվելով, դիմեց ագրեսիայի, ու ի դեպ, բավականին զգալի տարածք օկուպացրեց:

Նիկոլ Փաշինյանի ասածը հալած յուղի տեղ կարող են ընդունել միմիայն բացարձակ ապուշները կամ ուղեղազուրկ էակները: Բացատրենք:

Նախ, Նիկոլ Փաշինյանի այդ «նախընտրական» հրաժարականը բացառապես ձևական բնույթ էր կրում: Առավել ևս, որ նա շարունակում էր «վարչապետություն անել», պետական ապարատը լիովին նրա տրամադրության տակ էր ու ծառայեցվում էր նրա նախընտրական շահերի սպասարկմանը:

Բայց եթե անգամ ենթադրենք, որ նա իսկապես հրաժարական էր տվել, դրանից դեռ չի հետևում, որ ՀՀ կառավարությունը, պետական ապարատը լուծարվել էին կամ կաթվածահարվել: Պետության կառավարման համար, ի դեպ, Սահմանադրությամբ ևս այդ իրավիճակները նախատեսված են, կային փոխվարչապետ, նույն ինքը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, կար կառավարություն՝ ժ.պ. նախարարներով: Վերջին հաշվով, բանակը, ԳՇ զորամիավորումները ևս հրաժարական հո չէին տվե՞լ:

Նույնը՝ ԱԺ-ն: Անկախ ամենից, ԱԺ-ն էլ կարող էր կատարել իր սահմանված գործառույթները, այդտեղ ևս գրեթե խնդիր չկար: Բայց կարևորը՝ կառավարման համակարգը վարչապետի հրաժարականով չի անէանում:

Այլ հարց, որ այդ օրերին Նիկոլ Փաշինյանը պետական ամբողջ ապարատը դրել էր իր իշխանության վերարտադրության տակ, այնպես որ՝ ինչ-որ թշնամական ագրեսիայի դիմակայելու հավես ու ժամանակ նրա իշխանությունը չուներ, ինքն էլ՝ հետը:

Էլի մի հեքիաթ Նիկոլ Փաշինյանից. «Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ, որովհետև այդ ժամանակ ոչ մի գործողություն չէին ձեռնարկել ՀՀ ինքիշխան տարածքը պաշտպանելու համար ու նրանք չունեին բացատրություն: Եթե այդ ժամանակ մեր ռեակցիաները լինեին շատ գծային, հիմա մենք և ժողովրդավարությունը կկորցնեինք, և պետությունը»:

Ինչ «գծային ռեակցիաների» մասին է խոսքն, առհասարակ: Ի՞նչ կալանավորված բարձրաստիճան զինվորականների: Թող անուններով նշի, այլ ոչ թե օդում «կրակի»: Սա՝ մեկ: Երկրորդը՝ ինչո՞ւ զինվորականները, ըստ Փաշինյանի, ոչինչ չէին ձեռնարկել: Նախ, քիչ հավատալի է, և ասվածն ավելի շուտ նիկոլություն է, այն իմաստով, որ նա կրկին պատասխանատվությունը բարդում է այլոց վրա, որպեսզի ինքը խուսափի այդ պատասխանատվությունից:

Բայց ամենից կարևորը այն է, որ նման «գլխավոր հրամանատար» ունեցող զինվորականությունը միշտ էլ վարանելու է: Վերջին հաշվով, այդ նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա նշանակած պաշտպանության նախարարի մոտեցումն էր, որ հանկարծ ու հանկարծ թշնամու վրա կրակ չբացեն: Նման պայմաններում, կհիշեք, դեպքեր եղան, որ ադրբեջանական թուրքերն ուղղակի քայլելով, «քուչի կռիվ» անելով, գրավեցին որոշակի դիրքեր, իսկ հայկական բանակի զինվորականները նրանց վրա կրակ չէին բացում: Իսկ նրանց կրակելու հրաման չէին տալիս: Ավելին, կային խոսակցություններ, որ զինվորականներին «վերևից» ահաբեկում են, թե կրակողները կպատժվեն:

Փաշինյանի ասածը սոսկ հեքիաթ չէ, այլ կրկնակի սրիկայություն, որովհետև ինքը նախ, ձևավորել էր այնպիսի միջավայր ու մթնոլորտ, որի պայմաններում զինվորականությունը կարկամած ու շփոթահար էր: Իսկ հետո, երբ այդ ամենի հետևանքով թշնամին առաջխաղացումներ ունեցավ, Նիկոլ Փաշինյանը նրանց գլխին է ջարդում պատասխանատվությունը: Մեղադրում է ՀԱՊԿ-ին, չգիտեմ՝ մարսեցիներին, ում ասես, միայն թե ինքը պլստա:

Ու պլստում է: Դեռ:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 1132 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am