Պուտինն ու Էրդողանը Հայաստանի հարցով կխոսեն

Եվս 5 տարի Էրդողանի հետ...

Սա է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի գլխավոր արդյունքը։ Իր հաղթանակի մասին Թուրքիայի նախագահը տեղեկացավ Ստամբուլում։ Էրդողանի հաղթանակի ճառը, սակայն, հնչեց արդեն Անկարայում՝ կեսգիշերին մոտ։

Դիմելով նախագահական նստավայրի մոտ հավաքված իր հազարավոր կողմնակիցներին՝ Էրդողանը նախ ակնարկեց, թե իր թիմը զերծ է մնալու հետընտրական վրեժխնդրությունից։ Բացի այդ, ըստ Էրդողանի, առաջինն ինչ անելու է ինքը վերընտրվելուց հետո, երկրի տնտեսական ծանր կացությունը շտկելն է։

«Գնաճի հետևանք հանդիսացած թանկացումների հարցի լուծումը, բարեկեցության անկման պատճառով կրած կորուստների փոխհատուցումը՝ սրանք են այն խնդիրները, որոնք առաջիկայում լինելու են մեր ուշադրության կենտրոնում։ Դրանք այնքան էլ դժվար լուծելի խնդիրներ չեն», - պնդում էր Էրդողանը։

Թուրքական ընդդիմության առաջնորդը Քեմալ Քըլըչդարօղլուն, որի «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» համար սրանք համապետական ընտրությունների ընթացքում կրած թվով վեցերորդ պարտությունն էին վերջին 12 տարիների ընթացքում, Անկարայում հրավիրված ասուլիսի ժամանակ, հատուկ ընդգծում էր՝ 2023-ի ընտրությունները անցնում էին անհավասար պայմաններում։

«Մենք վերջին տարիների ամենաանազնիվ ընտրությունների ականատեսը դարձանք։ Պետական բոլոր միջոցները մոբիլիզացվել էին քաղաքական մեկ կուսակցության համար։ Բոլոր հնարավորությունները դրվել էին մեկ մարդու ոտքերի տակ», - հայտարարում էր Քըլըչդաչղօլուն՝ պնդելով, սակայն, որ չնայած պետական ռեսուրսների նման կիրառմանը, ընդդիմությունը կարողացավ թմբիրից դուրս բերել ընտրողների մի զգալի մասին։
ԵԱՀԿ դիտորդների համոզմամբ՝ ընտրությունների երկրորդ փուլը հեռու էր իդեալական լինելուց:

Թուրքիայում գտնվող ԵԱՀԿ դիտորդների համոզմամբ՝ ևս նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հեռու էր իդեալական լինելուց։ «Ընտրությունների կազմակերպումը թեև համապատասխանում էր ժողովրդավարական չափանիշներին և ընտրողներն ի վիճակի էին ազատորեն քվեարկել իրենց ուզած թեկնածուի օգտին, այնուհանդերձ պետական լրատվամիջոցները կողմնապահ դիրքորոշում էին որդեգրել։ Դա հանգեցրել էր թեկնածուների համար անհավասար պայմանների ստեղծմանը և շահեկան պայմաններ էր ձևավորել Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար», - ըստ «Ազատության», նշում են արևմտյան դիտորդները՝ որպես ընտրությունների գլխավոր խնդիր մատնանշելով քվեարկողների նկատմամբ կիրառվող քարոզչական ճնշումը։

Թուրք քաղաքագետներից ոմանց կարծիքով, սակայն, Քըլըչդարօղլուի պարտության պատճառը ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառումն էր, այլև հենց իրենց՝ ընդդիմադիրների թույլ տված սխալների շարանը։ Մի շարք մասնագետների համոզմամբ՝ ընտրություններում անհաջողության գլխավոր պատճառը առաջին և երկրորդ փուլերի միջև ընդդիմության հրետոռաբանության կտրուկ փոփոխությունն էր։ Եթե մինչև մայիսի 14-ը Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես էր գալիս սիրո և համերաշխության կարգախոսների ներքո, ապա առաջին փուլից հետ նա ազգայնական հռետորաբանություն որդեգրեց՝ անգամ դաշինք կնքելով Թուրքիայի ամենաազգայնական ուժերից մեկի՝ «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղի հետ։

Ըստ մի շարք հետազոտողների, ազգայնականների հետ այս դաշինքը նախևառաջ վանեց այն քրդերին, որոնք մայիսի 14-ին քվեարկել էին ընդդիմադիրների օգտին։ Որպես ասվածի ապացույց միայն մի քանի թվային տվյալ։ Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը համարվող Դիյարբեքիրում Քըլըչդարօղլուն մոտ 41 հազար քվե է կորցրել երկու փուլերի արանքում, Վանում՝ մոտ 25 հազար, Շըրնաքում՝ ավելի քան 10 հազար, Մուշում՝ մոտ 7 հազար։ Էրդողանի հաղթանակին նպաստած գործոններից մեկն էլ արտերկրում բնակվող թուրքերի քվեարկությունն էր։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրի սահմաններից դուրս բացված տեղամասերում Էրդողանը շուրջ 60 տոկոս քվե է ստացել։ Երկրի ղեկավարին ցուցաբերված աջակցությունը հատկապես ցայտուն է Գերմանիայում բնակվող թուրքերի շրջանում, որոնց մի մասն այսօր առավոտյան նույնիսկ դուրս էր եկել Բեռլինի փողոցներ՝ Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում թուրքական ընտրությունների արդյունքները տոնելու մտադրությամբ։

Թուրքիայի մայրաքաղաքում տրամադրությունները շատ ավելի հոռետեսական են։ Դատելով Reuters գործակալության կողմից այսօր առավոտյան Անկարայի փողոցներում անցկացված հարցումներից՝ Թուրքիայի շարքային բնակիչների գլխավոր մտավախությունները տնտեսական բնույթի են։

Թուրքական շուկան՝ նախևառաջ ֆինանսականը, Էրդողանի վերընտրությանն արձագանքեց անկմամբ։ Ազգային արտարժույթի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ այսօր առաջին անգամ հատեց 20 լիրայի շեմը։ Ամերիկյան Morgan Stanley բանկի փորձագետների համոզմամբ՝ այդ անկումը կարող է շարունակվել, և մինչև տարեվերջ մեկ դոլարի համար կարող են արդեն 28 լիրա առաջարկել։ Դրանից խուսափելու միակն ձևն, ըստ արևմտյան մասնագետների, բանկային տոկոսադրույքները ցածր մակարդակի վրա պահելու քաղաքականությունից հրաժարվելն է, մի բան, որ վերջին մեկ տարում Էրդողանը հետևողականորեն մերժում էր։

Ինչ վերաբերում է Էրդողանի դիվանագիտական ձեռքբերումներին, ապա այստեղ էլ ընտրողները վստահ են, որ նա կշարունակի Թուրքիայի դիրքերի ամրացումը: Էրդողանն արդեն իսկ ակտիվ քննարկումների մեջ է, բանակցություններ է ծրագրում:

«Մոսկվան և Անկարան այժմ համաձայնեցնում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետներն ու վայրը», - լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Իրոք, երբ Պուտինը զանգահարել էր Էրդողանին և շնորհավորում էր նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, նախագահները հաստատել են տեսանելի ապագայում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունը։ Որտեղ այն կկայանա և երբ դեռ պետք է համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու նախագահների աշխատանքային գրաֆիկները», - նշել է Պեսկովն՝ ընդգծելով, որ «առկա է ըմբռնում, որ մենք նախապատրաստվում ենք նման հանդիպման»։

Թե ինչ կխոսեն Պուտինն ու Էրդողանը` Հայաստան-Ադրբեջան խնդիրների հարցով, դժվար չէ գուշակել: Նրանց պահանջները հայկական կողմից` հայտնի են, այսպես ասած` հրապարակային ներկայացվում է Երևանին:

Հայտնի է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը առաջիկայում կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն Անկարայում քննարկելու է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը:

Օսլոյում (Նորվեգիա), զրուցելով լրագրողների հետ, Ստոլտենբերգն ասել է, որ Թուրքիայի մայրաքաղաք նրա այցի ժամկետներն այս պահին համաձայնեցվում են: «Մեր ուղերձը հստակ է՝ Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարևոր է ոչ միայն Շվեդիայի, այլև սկանդինավյան երկրների, Բալթյան շրջանի և ամբողջ ՆԱՏՕ-ի համար: Իհարկե, այն կարևոր է նաև Թուրքիայի և մյուս դաշնակիցների համար»,- ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ այսօրվանից՝ հունիսի 1-ից, Շվեդիայում ուժի մեջ է մտել ահաբեկչության դեմ պայքարի նոր օրենքը:

«Ոչ միայն Թուրքիայի, այլև Եվրամիության և մյուս երկրների տեսակետից Ստոկհոլմն այսօր ակտիվացնում է քայլերն ահաբեկչության ցանկացած դրսևորումների դեմ: Ես ողջունում եմ անցած ամսվա ընթացքում դաշնակիցների և Շվեդիայի ձեռնարկած միջոցներն, այդ թվում՝ Թուրքիայի հետ համագործակցությունն արագացնելու ջանքերը»,- ասել է Ստոլտենբերգը: Նրա համոզմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու արձանագրությունը մոտ ապագայում անպայման կվավերացվի:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է անում պաշտոնական Անկարային խոչընդոտներ չհարուցել Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ճանապարհին։ Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է երեքշաբթի երեկոյան՝ Շվեդիա կատարած այցի շրջանակներում։ «Մենք կոչ ենք անում Թուրքիային, ինչպես նաև Հունգարիային, որը ևս չի վավերացրել [Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին] փաստաթուղթը, շուտափույթ կերպով հաստատել այն։ Շվեդիան պատրաստ է դաշինքին անդամակցելուն և խոչընդոտներ հարուցելու որևէ պատճառ չկա։ Այս որոշումը կայացնելու պահը հիմա է», - հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2022թ. հուլիսի 5-ին էին ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունները։ Թուրքիան, սակայն, արգելափակեց անդամակցության գործընթացը՝ երկու սկանդինավյան երկրներից պահանջելով քրդական կազմակերպություններն ահաբեկչական ճանաչել, արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվողներին և չեղարկել Անկարային զենքի արգելքը։

Այս ապրիլին Էրդողանը ստորագրեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ Շվեդիայի հարցում Թուրքիան շարունակում է առարկություններ ունենալ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1646 անգամ
Լրահոս
Աստված չանի՝ սա ճիշտ լինի. ավագանու անդամը՝ Ծիծեռնակաբերդում վերանորոգման շուրջ աղմուկի մասին (video) «Նիկոլը լկտի է, որովհետև թիկունքը շատ ամուր է»․ հոգեբան (video) Ծիծեռնակաբերդից ահազանգ է հնչում... մենք շարժվելու ենք հուշահամալիր (video) Թուրքի բնավորության մի հատուկ բան կա (video) «Մոսկվայում արցունքներին չե՛ն հավատալու. Նիկոլի դաբրոյով՝ Բաբաջանյան ոչնչությունն անցել էր գործի» (video) Ես վախենում եմ Երևանում Աննայի զբոսանքից․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլ Փաշինյան, դու պարտավոր ես փախհատուցել այդ մարդկանց կրած վնասները․ Մհեր Մելքոնյան (video) Գյումրիում ոստիկանական գործողություններն ավելի շատ հիշեցնում էին ռազմամարտավարական օպերացիա՝ թշնամու դեմ Միքայել Սրբազանի գործով դատավոր Մելիքսեթյանը «հուղարկավորեց» այդ համակարգը (video) Հայրենիքի գողն ու գողոնի վաճառքը․ Էդգար Ղազարյան Թեհրանն արձագանքել է Ավստրալիայում Իրանի դեսպանին վտարելու և Իրանում իր դեսպանատունը փակելու քայլին «Ստորագրվել է Հայաստանի կապիտուլյացիան, իսկ ի՞նչ թուղթ է Թրամփը տվել Փաշինյանին» (video) Պակիստանում 10 օրվա ընթացքում 400 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով. ՄԱԿ Ծիծեռնակաբերդի քանդված պատկերն արդեն սարսափելի ազդանշան է․ հոգեբան (video) Թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի պահանջը․ Սերժ Սարգսյանը՝ Վաշինգտոնում ստորագրված թղթի մասին (video) Բաբաջանյանն անպայման պատմելու է՝ ԱՄՆ-ում ինչպես է 1,3 մլն դոլարով շքեղ առանձնատուն գնել (video) Լեռնային Ղարաբաղում հրդեհները շարունակվում են. կրակը հասել է Կարմիր շուկա գյուղի տարածք Նիկոլի ռեժիմն ի՞նչ է, որ Սերժ Սարգսյանը վախենա․․․ Հենրիխ Դանիելյան (video) Իրավապաշտպաններն ահազանգում են Բաբաջանյան Արմա՛ն, էդ դու ես ընտրել գաղութն ու մայիկիդ «փուռը տալը». Ռուզան Ստեփանյան (video) Բյուրականի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը գործադուլ է հայտարարել Տպավորություն ունեմ, որ մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ փաթաթեն Կարապետյանի վրա Բացահայտվել են ՆԳՆ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքեր Հայտնի է Միքայել Աջապահյանի գործով հաջորդ դատական նիստի օրը Բաբաջանյանը ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն է գնել․ որտեղի՞ց 1․3 մլն դոլար․ Politik.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արշակ Սարգսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am