Ինչո՞վ են զբաղվում նախկին պատգամավորները

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական վերջին ընտրություններին շատերի բախտը չբերեց, նախկին պատգամավորներից ոմանք չընդգրկվեցին որևէ կուսակցության ցուցակում, որոշներին կուսակցական ղեկավարները չընդգրկեցին անցողիկ տեղերում, ոմանք էլ չհաղթահարեցին խորհրդարանի անցողիկ շեմը։ Եթե ՀՀԿ-ական կոճակ սեղմողներին մանդատից զրկելը նրանց կյանքում շատ բան չի փոխել, հիմա էլ զբաղված են բիզնեսով, տեղեկություններ կան, որ ընդդիմադիրներից շատերը դարձել են շարքային գործազուրկներ։ Ու շատերի բախտը չբերեց այնպես, ինչպես Ալեքսանդր Արզումանյանի, որին Սերժ Սարգսյանը, որպես դեսպան գործուղեց Դանիա, կամ նույնիսկ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի, որը վերջերս նշանակվեց սոցապծառայության պետ։ Մինչդեռ «գործ» ստանալու հույս ունեն ու սրտատրոփ սպասում են շատերը՝ Մարտուն Գրիգորյան, Սուքիաս Ավետիսյան, Արագած Ախոյան և այլք: Ինչ զբաղմունք ունեն նախկինները, փորձեցինք պարզել նրանցից։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը դասախոսական աշխատանքով է զբաղված Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, որտեղ դասավանդում էր նաև պատգամավոր աշխատելու տարիներին․ «Դասերը սկսվել են, ու ես կրկին շարունակում եմ դասավանդել քաղաքագիտություն, հանրային կառավարում։ Դրանից բացի, կուսակցական կառույցի ղեկավար եմ՝ Գյումրի-2 շրջանային կառույցի ղեկավարը, ու զբաղվում եմ կուսակցական աշխատանքներով»։ Նախկին ԲՀԿ-ական, ընտրություններին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանն էլ է բիզնեսով զբաղվում, նա երթուղային գծեր ունի ու տաքսի ծառայություններ։ Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանի համար էլ կյանքն ուրախ է ու երջանիկ, նա հիմա զբաղվում է իր բիզնեսներով և հնարավորություն ունի հանգստանալու։ Նախկին ԲՀԿ-ական, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն ազատամարտիկներից ձևավորված «Սև հովազ» խմբով կամավորական ծառայություն է իրականացնում Արցախի սահմաններին՝ ժամանակի մեծ մասը Ղարաբաղում է անցկացնում, իսկ քաղաքական պլանների մասին խոսել չի ուզում։ Թեպետ կան տեղեկություններ, որ Գասպարյանն էլ ցանկանում է Արմավիրի քաղաքապետ դառնալ։ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՎՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը գործազուրկ է, մնացել է երեխաների հույսին»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am