Այսօրվա հանդիպումից զատ, առաջիկայում Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև ևս մեկ նոր հանդիպում է նախատեսվում

«Փաստ» օրաթերթը գրում է․ Քիշնևում Եվրոպական քաղաքական գագաթաժողովի շրջանակներում Եվրամիությունը հանդիպում է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։ Չնա յած նման ներ կ ա յ ա ցուց չ ա - կանությանը, հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում հիմնական միջնորդի դերակատարությունը կատարում է ԵՄ-ն՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի։ Եվ պատահական չէ, որ, այսօրվա հանդիպումից զատ, առաջիկայում Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև ևս մեկ նոր հանդիպում է նախատեսվում։

Եթե շատ դեպքերում բանակցությունների կողմերն, այս կամ այն կերպ մեկնաբանելով իրավիճակը, փորձում են այն իրենց օգտին ներկայացնել, ապա միջնորդների հայտարարությունները հիմնականում կոնկրետ արձանագրումների են վերաբերում։ Իսկ այդ արձանագրումները լինում են ինչպես ղեկավարների մակարդակով հանդիպումներից հետո, այնպես էլ հանդիպումներից առաջ։ Պատահական չէր, որ քիշնևյան հանդիպման նախօրյակին Շառլ Միշելը ողջունեց Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի, այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի» միջև վերջիններիս իրավունքների և անվտանգության մասին երկխոսությունը:

Ըստ այդմ, նա համարձակ որոշումներ ընդունելու կոչ արեց։ Փաստացի, Շառլ Միշելն ամենևին էլ չի թաքցնում իրենց ծրագրերը, որոնք վերաբերում են Արցախյան հակամարտությունը «թաղելուն»։ Նախ՝ «նախկին ԼՂԻՄում բնակվող հայեր» ձևակերպումն իրավաբանորեն ինքնին անգրագիտություն է, քանի որ Արցախն ավելի շուտ է անկախացել ԽՍՀՄ-ից, քան Ադրբեջանը։ Մյուս կողմից՝ թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներում, թե՛ Հայաստան-ԵՄ համաձայնագրում, որը վավերացված է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, կիրառված է Լեռնային Ղարաբաղ եզրույթը: Սա ինքնին, ինչպես նշում են շատ փորձագետներ, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հռչակած հիմնարար սկզբունքներին և անթույլատրելի ու դատապարտելի է։ Վերջապես, եթե նույնիսկ Միշելը նշում է ԼՂԻՄ-ի մասին, ապա ինչո՞ւ որևէ խոսք չի ասում այն մասին, որ այդ նախկին ինքնավար մարզի տարածքները՝ մասնավորապես Հադրութն ու Շուշին Ադրբեջանն օկուպացրել է։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն էլ Քիշնևում սպասվող հանդիպման նախօրյակին հայտարարեց, թե Եվրամիությունը ողջունում է Նիկոլ Փաշինյանի` մայիսի 22-ին արած համարձակ հայտարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, ինչպես նաև սահմանազատման ուղղությամբ աշխատելու Հայաստանի հստակ պատրաստակամությունը: Փաստորեն եվրոպացի պաշտոնյաները ևս արդեն բաց տեքստով են խոսում այն ծրագրերի իրականացման մասին, ինչին Նիկոլ Փաշինյանը գլուխը կախ համաձայնվել է։ Իրադարձությունների ընթացքը հաշվի առնելով՝ ավելի ու ավելի պարզ են դառնում 2018 թվականի իշխանափոխության արտաքին շահառուների ու դերակատարների իրական ծրագրերը, չնայած դրանց մասին շատերն են բարձրաձայնել ի սկզբանե։

Ուշադրության է արժանի նաև այն հարցը, որ եվրոպացի պաշտոնյաները կաշկանդված են Ալիևի հասցեին որևէ թթու խոսք ասելու հարցում նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահը խախտում է բոլոր պայմանավորվածությունները։ Ադրբեջանը մինչև հիմա ոչ միայն չի հանձնում գերիներին, այլև հայ զինվորների է գողանում ու դատում։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը սահմանին անընդհատ սադրանքների է դիմում, սահմանային լարվածություն հրահրում, ինչը զոհերի ու վիրավորների պատճառ է դառնում։ Այս պայմաններում Բաքուն հայտարարում է, թե սահմանազատումը պետք է լինի միայն իր պայմաններով։ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին եվրոպացի դիտորդների առկայությունն էլ որևէ հարց չի լուծում։

Ավելին՝ նրանք իրենց դիտարկումների ճանապարհի ու այլ դետալների մասին, կարելի է ասել, զեկուցում են Ադրբեջանին։ Զուգահեռ Ալիևը շարունակում է հոխորտալ Հայաստանի ու Արցախի հասցեին: Ադրբեջանը, ոչ միայն չի դադարեցնում Արցախի շրջափակումն, այլև կոնկրետ ուլտիմատումներ է դնում արցախահայության առաջ։ Սա՞ է Շառլ Միշելի պատկերացրած երկխոսությունը։ Եթե այո, ապա չափազանց վատ պատկերացում է: Թեպետ նրան էլ կարելի է հասկանալ. ի վերջո, ԵՄ-ի համար ադրբեջանական գազն ու նավթն ավելի կարևոր են, քան բոլոր այն արժեքներն ու իրավունքները, որոնց մասին թմբկահարում են Արևմուտքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am