«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը 110 մլն դրամ արժողությամբ համակարգչային հսկողության սարքեր է ձեռք բերել։ Գնումը կատարվում է ENIGMA information protection Systems ընկերությունից։ Արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե ինչ համակարգ է, ինչի համար։
«Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանք եւ վարչական հսկողություն իրականացնելու համար էլեկտրոնային հսկողության սարքավորումներն են: Լեհական կազմակերպությունից նոր խմբաքանակ է ձեռք բերվել՝ պատշաճ եւ ժամանակին վերահսկողություն իրականացնելու համար»,- պատասխանեցին մեզ։
Փաստորեն, պետությունը շարունակում է տնային կալանքի տեխնիկական միջոցների գնման համար գումարներ ծախսել, սակայն կալանքը, որն անձը կրում է քրեակատարողական հիմնարկներում, մնում է այն հիմնական խափանման միջոցը, որը կիրառվում է մեղադրյալների նկատմամբ»:
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը