Վահագն Խաչատուրյանը հայտարարեց Փաշինյանի հանցակիցը դառնալու մասին

 

7or.am-ը գրում է․ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն այսօր որոշեց պաշտոնապես դառնալ Նիկոլ Փաշինյանի հանցակիցը: Սկզբունքորեն, Հայաստանի Հանրապետության այս պահի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ, ԱԺ նախագահ, նախագահ, ենթակա են անհապաղ ձերբակալման՝ պետական դավաճանության մեղադրանքով ու այն հիմքով, որ ոտնահարել են ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Իսկ հիշատակված մյուսները գործնականում կրկնել են նրա ասածները կամ համաձայնել են:

Վահագն Խաչատուրյանն ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին ասել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը շատ կարևոր հայտարարություն էր: Հարցն այս պարագայում այն է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է՝ ներառյալ Արցախը: Իսկ Վահագն Խաչատուրյանը նրան, փաստորեն, խրախուսում է: Եվ պարզապես հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանն ըստ Տեր-Պետրոսյանի բնորոշման (բավականին դիպուկ, պետք է ասել) «ազգակործան պատուհաս» է, ապա ո՞վ է Վահագն Խաչատուրյանը նույն համատեքստում: Միգուցե «ազգակործան պատուհասի» նախագահական տիկնի՞կ...

Ի՞նչ պիտի աներ Վահագն Խաչատուրյանը, եթե գոնե մի քիչ նախագահ լիներ: Նա պետք է Նիկոլ Փաշինյանին հայտներ, որ վերջինս անհապաղ կալանավորվում է՝ որպես սահմանադրական օրինազանցություն կատարած մեկը: Բայց Վահագն Խաչատուրյանը գերադասեց մնալ ընդամենը Փաշինյանի կամակատար ու տիկնիկ: Հիմա էլ, փաստորեն, դարձավ հանցակից:

Ըստ այնմ հիմա Հայաստանում հիմնական խնդիրն այն է, որ հանցավոր, օրինազանց, հակահայ և բացահայտորեն թշնամական Ադրբեջանի ու Թուրքիայի շահերն սպասարկող անձինք հեռացվեն իշխանությունից, կալանավորվեն և ըստ արժանվույն ենթարկվեն պատասխանատվության:

Սրանք բոլորը վաղուց արդեն օրենքից դուրս են:

Ի դեպ, ևս մեկ հետաքրքիր դետալ: Նիկոլ Փաշինյանը, այս էլ որերորդ անգամ, առիթը չի կորցնում հրապարակային ինչ–ինչ հայտարարություններ անելու և այնպես, իբր, ի միջի այլոց, հայտարարելու այն մասին, որ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:

Ինչո՞ւ է նա նման հայտարարություն անում մի իրավիճակում, երբ կարծես խորապես բոլորը թքած ունեն ամեն ինչի վրա: Ըստ երևույթին Փաշինյանը, շարունակելով ապրել վախերի մեջ, հիշում է, թե ինչ կատարվեց անցյալ տարի, երբ հայտարարեց, թե ստորագրում է: Մարդիկ լցվեցին փողոցներ, ըստ որում՝ հախուռն, ինքնաբուխ ու բավականին արագ:

Մի տեսակ քիչ հավանական է թվում, թե կարող է նման բան կրկնվել, բայց, ինչպես ասում են՝ երկու վախը մի մահ է: Հիմա նախապես ասում է, թե ստորագրում չի նախատեսվում:

Չնայած, ստախոսի ասելը ո՞րն է: Այսօր մի բան է ասում, վաղը կասի՝ երբեք նման բան չեմ ասել: Իսկ երբ ասածը հանեն ու «աչքը խոթեն», կասի՝ մոնտաժել են, սխալ են հասկացել, այն ժամանակ այդպես է իմացել...

Ի՞նչ է, այդպիսի՞ ստեր է ասել ու մարսել ու մարսում:

դիտվել է 381 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am