«Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է։ Ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել և ապրում է իր հայրենի պատմական հողի վրա։ Այսինքն ոչ թե պետք է ասենք ցեղասպանություն է եղել և դուք ճանաչեք, այլ պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել և կարևոր է ճանաչելը, քանի որ եթե դուք չեք ճանաչում, ցեղասպանություն իրագործողները կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի բոլոր տարածքների նկատմամբ»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում անդրադառնալով լրագրողների հարցերին ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Սփյուռքում բաց է առաջացել. կառույցներից մեկը, որը զբաղվել է Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման գործունեությամբ, եւ որը, լավ թե վատ երեւի ամենամեծ կառույցն էր, սակայն իրեն դուրս է հանել այդ դաշտից, եւ անում են մի բան, բայց ես հստակ չեմ տեսնում, եւ չեմ կարծում, որ հաջողությամբ կպսակվի: 30 տարի մենք Ցեղասպանության ճանաչման համար Սփյուռքում հսկայական ռեսուրսներ ենք օգտագործել, բայց հասանք մարտավարական արդյունքների, ռազմավարական արդյունքների չհասանք»,-հավելեց Զարեհ Սինանյանը։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը