Ինչ եղանակով Ուկրաինա կվերադառնա Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ կարող է օգտագործել մի քանի օրինական պահեր Ուկրաինա վերադառնալու համար: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը: «Ես գործող փաստաթուղթ չունեմ, սակայն այնտեղ կան մի քանի օրինական պահեր, թե ինչպես կարող եմ ես վերադառնալ տուն»,- ասել է Սաակաշվիլին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաակաշվիլիի փաստաբանը հայտնել է Ուկրաինա մուտքի արգելքի բացակայության մասին:
