Մոսկվայում բանկում պատանդներ վերցրած Պետրոսյանը դատապարտվեց 12 տարով
Մոսկվայի Բոլշայա Նիկիտսկայա փողոցում «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ վերցրած սնանկացած ձեռնարկատեր Արամ Պետրոսյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, գրում է ՌԻԱ Նովոստին: Դատախազը պահանջել էր 13 տարվա ազատազրկում: Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության եւ պատանդներ վերցնելու հոդվածներով: 55-ամյա Պետրոսյանը հարձակումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված տեսաուղերձ էր տեսագրել ու հրապարակել՝ նախազգուշացնելով, որ 2016 թվականի օգոստոսի 24-ին ինքը «կդիմի Ռուսաստանի ՔՕ խիստ խախտման»:
