Պապիկյանը «փրկեց» Վիլեն Գաբրիելյանին (video)

Ես այս առումով ավելի կտրուկ միջոցների կողմնակից եմ, բայց այս փուլում ողջունում եմ նախագիծը որպես սկիզբ. Սա դրական է ազդելու զինված ուժերի վրա թե բարեվարքության տեսանկյունից, թե միջանցնային հարաբերությունների մասով, այդ թվում նաեւ որոշակի առումով նոր մրցակցության դաշտի հնարավորություններ է բացելու: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտնգության հարցերի հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պաշտպանության մասին» օրենքներում փոփոխությունների վերաբերյալ փաթեթի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Հիշեցնենք, փաթեթը հնարավորություն է տալիս կանանց 6 ամսով պարտադիր զինծառայություն անցնել բանակում:

«Ես ինչքան գնացել եմ կրակային, նկատել եմ, որ շատ դեպքերում կանայք շատ ավելի լավ են կրակում: Դա վիճակագրություն է, իմ կարծիքը չէ: Կոչ եմ անում իմ գործընկերներին կողմ քվեարկել նախագծին»,-ասաց Գաբրիելյանը:

Հանձնաժողովի նխագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց. «Իսկ ճշտե՞լ եք՝ կանայք ինչու են լավ կրակում»:

Վիլեն Գաբրիելյանը չուներ այդ հարցի պատասխանը. «Չեմ ճշտել, բայց շատ հետաքրքիր թեմա է, կարող ենք իրար հետ հետաքրքրվել»,-ասաց նա:

Փոխարենը պատասխան ուներ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. «Կրծքավանդակով եւ փորով շնչելու մեջ է տարբերությունը»:

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Տեսա՞ր, պարոն նախարարը փրկեց քեզ, պարոն Գաբրիելյան»:

Նշենք, որ այս փաթեթը նախատեսում է Հայաստանում ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ:

«Հայաստանի քաղաքացի իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնց տարիքային շեմը 18-27 է, իրենց ցանկությամբ, կամավոր եթե ուզում են վեցամյսա զինծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում, դիմում են ներկայացնում մոտակա զինվորական կոմիսարիատ, սկսվում է նրանց հաշվառման պրոցեսը, առողջության ստուգումը, այսինքն անցնում են այն ստանդարտ պրոցեդուրաներով, որով անցնում է զորակոչիկը։ Այն օրը, երբ մեկնարկում է զորակոչը, մինչ այդ օրը բոլոր պրոցեդուրաներն անցնելուց, հաստատվելուց հետո կարող է միտքը փոխել, բայց այն օրվանից, երբ համարվում է զինծառայող, այդ օրվանից ծառայությունն այլևս դառնում է պարտադիր»,- մանրամասնել է Պապիկյանը։

Նրա խոսքով, վեց ամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ և հավասարազոր պահեստազոր։ Իսկ զինծառայության ավարտից հետո նրանք կստանան մեկ մլն դրամ պատվովճար:

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am