«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մարզերից տեղեկություններ են ստացվում, որ ՔՊ-ն սեփական թիմակիցների կամ իրենց նկատմամբ լոյալ անձանց ինչ-որ «գույքագրում» է իրականացնում, ցուցակներ կազմում: Հաշի առնելով, որ մարզերում առաջիկայում ընտրություններ չեն սպասվում, փորձեցինք հասկանալ, թե իրականում ինչ նպատակ կարող է ունենալ այս ամենը:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու քպականները հիանալի հասկանում են, որ ներկայում տեղի ունեցող զարգացումներն իրենց իշխանությունը պահելու համար լուրջ սպառնալիք են, և հնարավոր են անհնազանդության հուժկու ալիքներ։
Ըստ այդմ, փորձում են հասկանալ, թե նման ընթացքի պարագայում իրենք ինչքան մարդ կարող են հանել փողոց՝ ցույց տալու համար, թե հանրային լայն աջակցություն ունեն, ինչպես նաև հակադրվելու հանրային լայն դժգոհություններին։ Մեր տեղեկություններով, ՔՊ-ում ևս հասկանում են, որ նման քայլը կարող է բախումների պատճառ դառնալ, սակայն, ամեն դեպքում փորձում են, այսպես ասած, իրենց ապահովագրել»:
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը