Ճոյտը նապաստակի կերպարով ԲՀԿ-ականներին կգցի «ունիտազի» մեջ՝ ջուրն էլ կքաշի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մուլտֆիլմեր է նկարում ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության այն պատգամավորների մասին, որոնք կշեղվեն «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից: Armtimes.com-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններում հաջողություն չարձանագրած Հակոբյանն ասաց, որ մուլտֆիլմերի հիմնական մասը պատրաստ է, մնում է ծրագրերից շեղված պատգամավորների նկարներն ավելացվի: – Պարոն Հակոբյանճի՞շտ էոր քաղաքական մուլֆիլմեր եքնկարահանում: – Այո, այո: Այն քաղաքական գործիչները, որոնք կշեղվեն իրենց ծրագրերից, իրենց խոստացած ծրագրերից, որոնցով հանդես են եկել ժողովրդի առաջ, այդտեղ մենք կփորձենք իրենց դնել իրենց իրական տեղը՝ քաղաքական տարբեր ձևերով: Օրենքով սահմանված կարգով: Մուլտիկներով մենք պետք է ցույց տանք, որ այդ քաղաքական գործիչը շեղվել է իր ծրագրերից և իր սեփական ժողովրդին խաբել է, կամ ծրագրերը հայտնել է, և դրանց ուշադրություն չի դարձնում: – Արդեն կա՞ն նկարված մուլտֆիլմեր: – Այո, նկարված ունենք, մտածում ենք, որ կարող է լեզվի սայթաքում է տեղի ունեցել կամ մարդիկ քաղաքականապես հասուն չեն եղել և չեն հասկացել: Մենք կփորձենք հասկացնել, որ եթե չհասկանա, ապա այդ մարդկանց կսարքենք խեղկատակներ: – Ե՞րբ ենք տեսնելու այդ մուլֆիլմերըի՞նչ տարբերակով: – Դուք կտեսնեք, եթե կշեղվեն իրենց ծրագրերից: Ես ասացի՝ եթե մարդիկ իրենց շեղվելը կշարունակեն, գիտակցաբար կշարունակեն, որովհետև կան մարդիկ, որոնց հետ խոսել ենք, ասել են՝ մենք չենք հասկացել, լրագրողը մեզ այսպես է ասել: Եթե կլինեն հստակ պատասխաններ, որ ասեն, այո, դա մենք ենք ասել, ապա մենք մեր երկրորդ քայլը կկատարենք: – Կա՞ կոնկրետ անհատորի մասին արդեն նկարել եք: Մենք արդեն ամբողջը պատրաստել ենք, բայց պետք է դնենք պատգամավորի գլուխը:  Այն պատգամավորի, որը կշեղվի իրենց ծրագրերից: Դեմքի նկարը, գլուխը կլինի նապաստակի վրա, իսկ այդ նապաստակին մենք գործողություն ենք անելու, որը հասարակությունը կտեսնի: – Կոնկրետ քաղաքական գործիչ կա՞որի մուլտիկը պատրաստ է: * Այո, կար այդպիսին, սակայն երբ մենք խոսեցինք իր հետ, երկուսի հետ, երկուսն էլ ասացին, որ չեն հասկացել: Մեկն ասում էր, որ այդպես չի ասել, լրագրողն է իրեն սխալ մեկնաբանել: Մենք արդեն տեսանք, որ սխալմունք է եղել, դիտավորություն չկա: Եթե հակառակը լինի, ապա մենք կասենք, որ դու սխալվել ես ծրագրերից, մեր «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից, այդ ժամանակ գործի կդնենք մյուս մեթոդը: – Ովքե՞ր են եղել այդ պատգամավորները: – Վերջերս դուք մամուլում տեսնում եք, թե ովքեր են հարցազրույցներ տալիս, և «Ծառուկյան» դաշինքում դա ճիշտ չեն ընդունում, սխալ են ընդունում: Եկեք անուններ չտամ, քանի որ մարդիկ հետ են կանգնել իրենց տված հարցազրույցներից, դրա համար կոռեկտ չի լինի: – Եթե «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանըթերանակհայտնվի՞ այդ մուլտֆիլմում: Պարոն Ծառուկյանը թերացում չունի և չի կարող ունենալ: Ես միանգամից կարող եմ պատասխանել, քանի որ բոլոր ծրագրերի հիմնական կրողը և ծրագրերի վրա աշխատած մարդը, և այն ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվում, ամենաշատը վատ է զգում հենց Ծառուկյանը: Մեր հանդիպումների ժամանակ երևում է, թե ինչպիսի ցանկություն ունի ինքն այդ ծրագրերն իրականացնելու հարցում: Այսօրվա վիճակով ինքը շատ ծանր է տանում այդ ամենը: – Ձեր այս նախաձեռնության հետ կապված Գագիկ Ծառուկյանըկարծիք հայտնե՞լ է: – Չէ, մենք այդ մասին չենք խոսել, այդ մուլտծրագրերի մասին չենք խոսել: Ինքը քաղաքականապես զարգացած անձնավորություն է, և նման երևույթները, տարբեր մեթոդներով հասարակության ուշադրությունը հրավիրելը, կարծում եմ յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Մենք, պարզապես, հասարակության ուշադրությունն ենք հրավիրելու այդ մարդկանց վրա, որպեսզի վերահսկողությունը մեծ լինի: – Մուլտերը ինչպե՞ս են ցուցադրվելու: Ես կարծում եմ՝ յութուբում կլինի: Հասարակությանը մենք մասնակից ենք դարձնելու քաղաքական գործընթացներին: Մենք ոչ թե բառերով ենք ասում, այլ ուրիշ բան ենք անում: – Ոնց հասկանում ենքհիմնականում կենդանական կերպարներով ենլինելու մուլտերը: – Այո, հիմնականում նապաստակն է, մենք այդ նապաստակին գցում ենք զուգարանակոնքի մեջ և ջուրը քաշելու ենք: Ուղարկում ենք քաղաքական կոյուղի: Ձեռքով բռնելու ենք, ջուրը լցնենք ու քաշի տանի, որ հասարակությունն իմանա, թե այդ մարդը որտեղ է գտնվում, այն մարդը, որը շեղվել է իր ծրագրերից, խոստումներից»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am