«Միսս Հայաստանը» ընդդեմ «Միսս Արմենիայի»

«Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ն երրորդ դատական պրոցեսն է նախաձեռնել ընդդեմ «Միսս Արմենիա» հիմնադրամի` ապրանքային նշանն օգտագործելու համար: Այս անգամ դիմել են 12.07․17-ին գրանցված «Միսս Արմենիայի» ֆիրմային անվանումն անվավեր ճանաչելու պահանջով։ Փաստաբան Հարություն Հարությունյանը պարզաբանեց․ «Այժմ մենք վիճարկում ենք մեր ապրանքային նշանի անվամբ իրենց ֆիրմային անվանումը՝ «Միսս Արմենիա» հիմնադրամը գրանցելը։ Դա նույնն է, որ, ենթադրենք, մենք բացենք «Կոկա Կոլա» ֆիրմային անվանումով ընկերություն եւ սկսենք «Կոկա Կոլա» անվան ներքո գործունեություն իրականացնել»: Նա նշում է, որ մրցույթի կազմակերպիչները «Միսս աշխարհ» մրցույթի հետ պայմանագիր կնքել են «Միսս Հայաստան» ապրանքային նշանով, եւ չի բացառվում, որ այստեղ եւս խնդիրներ առաջ գան, քանի որ չեն կարծում, որ «Միսս աշխարհ» մրցույթը հյուրընկալի «Միսս Արմենիա» տիտղոսակրին: Հիշեցնենք, որ «Միսս Հայաստան ազգային գործակալություն» ՀԿ-ն դիմել էր դատարան ընդդեմ «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանի: Ինչպես հայտնել էինք, առաջին հայցից հետո Գոհար Հարությունյանը նոր հիմնադրամ էր գրանցել՝ այս անգամ «Միսս Արմենիա» անվամբ, սակայն դատարանը թե՛ այդ եւ թե՛ ավելի վաղ բացված «Միսս Հայաստան» հիմնադրամին արգելել էր օգտագործել ՀԿ-ի ապրանքանշանը: Սեպտեմբերի 24-ին կայանալիք մրցույթի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի եւ Գաբրիել Չեմբերջիի «Փյունիկ» հիմնադրամը, աջակիցներից են մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները, որոնք ամեն ինչ անում են մրցույթն անցկացնելու համար։ Այժմ կազմակերպիչներն ստիպված փոխել են մրցույթի անվանումը, այն կոչվում է «Pan-Armenian Beauty Contest 2017»։ Իսկ «Միսս Հայաստան ազգային գործակալության» տնօրենը տարիներ ի վեր Կարեն Արիստակեսյանն է՝ Սարդարապատի թանգարանի տնօրենը, մշակույթի նախկին փոխնախարարը։ Մանրամասները՝ Հրապարակ օրաթերթում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am