Ալիևն Արցախին արդեն «հորդորեց» կամովին հանձնվել. Պատասխանող չկա

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ, սա երեկ Լաչինում Իլհամ Ալիևի միակ հայտարարությունը չէ: Սպառնալիքների հերթական տարափն է Ալիևը հղել:

Նա համոզմունք է հայտնել, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում, «եթե Հայաստանը կրկին չխաբի և կրկին չփոխի իր դիրքորոշումը»... «Եթե ստորագրվի, շատ լավ է, եթե չստորագրվի, ամեն դեպքում՝ ադրբեջանական պետությունն այդ պատճառով չի բախվի որևէ խնդրի, որովհետև հենց մե՛նք ենք ուժեղ կողմը, մե՛ր դիրքորոշում է ուժեղ բանակցությունների սեղանի շուրջ, մե՛նք ուժեղ դիրքեր ունենք սահմանին», - նշել է Ալիևը:

«Նույնիսկ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման մենք կապրենք հանգիստ և անվտանգության պայմաններում», - հավելել է Ալիևը:
Իսկ Արցախին նա պայմաններ է թելադրել, թե որ դեպքում կարող են շարունակել գոյությունը...

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ այսօր այցելելով ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած Լաչին:

Տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Իլհամ Ալիևը շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, մասնավորապես, թե իրենք «երբեք չէին կարող համաձայնել, որ Լաչինը և Քելբաջարը մնային Հայաստանի ձեռքում», Ղարաբաղյան երկրորդ պատերազմն իրենց «փառահեղ պատմությունն է, Հայաստանը դեռ չի կարողանում ամոքել այդ դառը պարտության ցավն ու վերքերը», իսկ «Ադրբեջանի հետ այսօր հաշվի են նստում»՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մասշտաբներով, և «անկախ ադրբեջանական պետությունն ի վիճակի է հասնել ցանկացած արդյունքի»: Նա վստահեցրել է, որ «Հայաստանից Ադրբեջանի Ղարաբաղի շրջան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը գտնվում է լիակատար վերահսկողության տակ»:

Դիմելով արցախահայերին՝ Ալիևը պնդել է. - «Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պետք է»: Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբանոցը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին», - ասել է Ալիևը:

Նա սպառնացել է. «Բոլորը գիտեն, որ այսօր Ղարաբաղում մենք ցանկացած հնարավորություն ունենք՝ գործողություններ (ռազմական-խմբ․) իրականացնելու համար։ Այդ պատճառով խորհրդարանը պետք է ցրվի, իսկ նա, ով իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները պետք է հեռացվեն պաշտոններից։ Միայն այդ դեպքում մենք նրանց նկատմամբ զիջումների կգնանք։ Միայն այդ դեպքում խոսք կարող է գնալ համաներման մասին»,- հոխորտացել է Ալիևը։
Այսինքն, Արցախը արդեն իսկ, կարելի է ասել, մնացել է գերության մեջ. Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, Ռուսաստանի խաղաղապահներն այնտեղ են, բայց նրանց ներկայությունը չի խանգարում, որպեսզի Ադրբեջանը ազատ գործի, ու ցանկացած մտադրություն իրագործի:

Այժմ արդեն, Ալիևը խորհուրդ է տալիս Արցախի իշխանություններին` հանձնվել կամովին, ակնարկելով, որ հետո նման բանավոր առաջարկ չի լինի:

Ալիևը, ըստ «Ազատության», մի շարք միջոցառումների է մասնակցել, այդ թվում՝ Լաչինում «Օկուպացիայի» և «Հաղթանակի» թանգարանների հիմնարկեքի, Դեկտեմբերի 1-ի հուշատախտակի բացման, փողոցների անվանակոչման, այդ թվում իր հոր՝ Հեյդար Ալիևի անվամբ, «Հաղթանակի», «Զանգեզուրի» փողոցների, բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողություններին: Նա հայտնել է, որ երեկ արդեն 20 ընտանիք է տեղավորվել Լաչինում, իսկ մինչև սեպտեմբեր Զաբուխ (Աղավնո) գյուղը կհանձնվի բնակիչներին: Նախօրեին Ադրբեջանի նախագահն այցելել էր Քելբաջարի շրջան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2073 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am