Ընտանիքում աշխատող անձ ունենալը չի նշանակում զրկվել նպաստից. Արտեմ Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ անապահովության գնահատման համակարգում կան բազմաթիվ չափորոշիչներ և գործոններ, որոնցով գնահատվում է անապահովության մակարդակը: «Ապահովության համակարգը համապատասխան չափորոշիչներով գնահատում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության մակարդակը: Դրա վրա բազմաթիվ ցուցանիշներ և գործոններ են ազդեցություն ունենում, նաև, բնականաբար, եկամուտ ունենալը կամ չունենալը: Եկամուտների հետ կապված՝ կարողանում ենք ճշտել, ինչքան եկամուտ կա տվյալ ընտանիքում, իսկ եթե ընտանիքում կա բացակա անդամ, մնում է ճշգրտել նրա բացակայության հանգամանքը, որը պետք է հաշվի առնվի անապահովության գնահատումը իրականացնելիս»,- ասաց Ասատրյանը: Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ իրականցվող ծրագրի շրջանակում մշակել են երեխայի ծննդյան միանվագ դրամական նպաստ ստանալու գործընթացի հեշտացում և այսուհետ հնարավոր կլինի լրացնել ՔԿԱԳ տարածքային մարմնում երեխայի ծնունդը գրանցելու հետ մեկտեղ լրացնել նաև երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստը ստանալու մասին դիմում։ Այս հարցին անդրադառնալով՝ Արտեմ Ասատրյանն ասաց, որ այս աշխատանքները շարունական բնույթ են կրում։ «Առաջիկայում նաև նոր ծառայություններ ենք նախատեսում ընդգրկել այս ցանկում, մասնավորապես, խնդիր ունենք ոչ միայն առաջին, երկրորդ երեխայի, այլև երրորդ և հարջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այս եղանակով տրամադրել։ Գիտեք, որ երրորդ երեխայի միանվագ նպաստը տրամադրելու համար շատ ավելի տեղեկատվություն է անհրաժեշտ ներկայացնել։ Հիմա խնդիր ունենք, որ նախկին տեղեկատվությունը ՔԿԱԳ մարմիններում դեռևս թվայնացված չէ, հետևաբար դեռևս փաստաթղթային ներկայացումներ են պահանջվում, բայց ԱԴ նախարարության հետ նախատեսել ենք, որ այս աշխատանքները համատեղ շարունակելու ենք, և 2018 թվականի հունվարից պիտի անցում կատարենք նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն այս եղանակով տրամադրելուն», - ամփոփելով 2017 թվականի հունիսի 1-ից երկու ՔԿԱԳ տարածքային մարմիններում փորձնական հիմունքներով մեկնարկած երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստը ստանալու մասին դիմումների լրացման ծրագրի առաջին փուլը՝ ասաց Արտեմ Ասատրյանը։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am