Համահայկական հանրահավաք սեպտեմբերի 17-ին ի պաշտպանություն «Սասնա Ծռեր»-ի շարժման

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժման նախաձեռնությամբ, որին միացել են սփյուռքյան բազմաթիվ համայնքներ և կազմակերպություններ, 2016թ. սեպտեմբերի 17-ին աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում է բողոքի և համերաշխության ցույցեր։ Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժումը վերստին հաստատում է իր աջակցությունը Սասնա Ծռերին և իր մասնակցությունը Սասնա Ծռերի մեկնարկած ազատագրական պայքարին: Ցույցերի պահանջները հետևյալն են՝ 1. Անհապաղ ազատ արձակել ՀՀ-ում բոլոր անօրինաբար ձերբակալվածներին ու քաղբանտարկյալներին, անմիջապես դադարեցնել դաժան հետապնդումները նրանց ընտանիքների և համախոհների նկատմամբ։ 2. Արցախը ներառյալ ազատագրված տարածքները հայ ժողովրդի և Հայաստանի անքակտելի մասն են կազմում: Դադարեցնել Արցախի կարգավիճակի շուրջ տարվող ապազգային գործընթացները՝ թե արտաքին բանակցային և թե ներքին քարոզչական, և քայլեր ձեռնարկել Արցախի և ազատագրված տարածքների դե յուրե միացումը իրականացնելու ուղղությամբ: 3. Պահանջում ենք Սերժ Սարգսյանի և ողջ իշխանությունների հրաժարականը։ Դեռևս ազատության մեջ մնացած և պայքարող գործիչներին հորդորում ենք իշխանությունների հեռացման գործընթացին զուգահեռ արագորեն լծվել ժամանակավոր անցումային կառավարության ստեղծման և դրան հետևող օրինական ընտրությունների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգերի հաստատման գործին։ 4. Անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության անկախությունը ոչնչացնող, Հայաստանը օտար տերության գաղութի վերածող արտաքին քաղաքականությունը: Մենք խոստանում ենք մեր ողջ ներուժը նվիրաբերել սույն անհետաձգելի նպատակների իրականացման գործին։ Սասնա Ծռերի շարժումը սատարելու նպատակով սեպտեմբերի 17-ին նախատեսում ենք աշխարհի տարբեր քաղաքներում իրականացնել համերաշխության ցույցեր: Արդեն իսկ հետևյալ 10 քաղաքներն ընդգրկված են՝ ԱՄՆ – Լոս Անջելես ԱՄՆ – Նյու Յորք ԱՄՆ – Բոստոն ԱՄՆ – Բոյսի (Այդահոի նահանգ) Ֆրանսիա – Փարիզ Ֆրանսիա – Լիոն Գերմանիա – Քյոլն Իսպանիա – Բարսելոնա Իտալիա – Ֆլորենսիա Ռուսաստան – Մոսկվա Կոչ ենք անում այլ քաղաքների միանալ և սատարել Սասնա Ծռերի սկսած շարժումը: Հետադարձ կապի և համերաշխության ցույցերի համակարգման նպատակով օգտվեք հետևյալ էջից: Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպություն

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am