Գոռը միշտ ասում էր` հայ ոստիկանների կյանքին մեռնեմ ու իրենց ձեռքով էլ սպանվեց. պատանդառուի մայրը մանրամասներ է պատմում

Երևանում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի ծնողները Հայաստան են եկել դեպքի մասին իմանալուց անմիջապես հետո:  ArmLur.am-ը զրուցել է Գոռ Հակոբյանի մոր` տիկին Հասմիկի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձել է որդու մասին տարբեր հրապարակումներին: «Միայն մի բան գիտեմ` իմ երեխան գնաց. ինչ էլ որ խոսենք,  իրան չենք փրկի: Չարախոսները սուտ բաներ են խոսում՝ առանց հասկանալու»,- նշեց նա: Տիկին Հասմիկը ArmLur.am-ի հետ զրույցում չթաքցրեց, որ ԱՄՆ-ում իր տղան հայտնվել է տարբեր պատմությունների մեջ, թմրանյութեր է օգտագործել, սակայն ինքը մարդասպանության համար երբեք չի դատապարտվել: «Ինքը լավ սովորող է եղել ժամանակին, հետո ընկավ վատ շրջապատի մեջ, սկսեց անկարգություններ անել:  Բայց ինքն ընդհանրապես հայերին շատ ա օգնել, մեր հայ ազգին: Ով որ նեղության մեջ ա եղել, ինքը հասել է, օգնել է, հարցերն է լուծել: Տարբեր պատմությունների մեջ է նա եղել ու միշտ ուրիշների պատճառով, նպատակն էլ օգնելն է եղել: Ինքը հանցագործ նպատակներ չի ունեցել, որ գնա, փողը վերցնի, բերի, տուն սարքի»,- նշել է նա` հավելելով, որ Գոռը բանտում է եղել այլ հանցագործության համար, ոչ թե սպանության: Գոռ Հակոբյանի մայրը պատմել է, որ տղան ԱՄՆ-ից Հայաստան է եկել մոտ վեց ամիս առաջ, երբ նրան արտաքսել են ԱՄՆ-ի բանտից: «Երբ ինքը եկավ, մենք մեկ ամիս հետո եկանք, որ իրան շոր բերենք, տեղավորենք: Ինքն ԱՄՆ-ում քոլեջ էր գնում, այստեղ պատրաստվում էր Ամերիկյան համալսարան դիմել, շատ էր սիրում սովորել»,- հավելեց մայրը: Նա հերքել է, թե իր տղան թմրամիջոցների առուվաճառքով է զբաղվել: «Ինքն ամեն օր ինձանից փող էր խնդրում: Ես այդպես թմրանյութերի առուվաճառքով զբաղվող առաջին անգամ եմ տեսնում, որ ինքն իր ծնողներից էր փող խնդրում: Եթե նա զբաղվեր նման գործով, ապա պետք է լիներ միլիոնատեր, բայց ինքը մինչև վերջին րոպեն ինձանից փող էր ուզել, ու ես ամբողջ ինֆորմացիան ունեմ, թե որ օրը ինչքան փող եմ ուղարկել», – հավելել է նա: Տիկին Հասմիկը նշել է, թե այս վեց ամիսների ընթացքում Գոռն ապրել է վարձակալած բնակարանում, չնայած այլ վայրում իրենք տուն ունեն, որը հիմա շինարարության մեջ է: «Ինքը երիտասարդ տղա էր, ասում էինք` լավ, թող Կենտրոնում ապրի, ինքը բանտում է եղել, թող ուրախ տեղերում ապրի: Ինքն աշխատում էր չշփվեր շատերի հետ, ասում էր՝ ինչքան քիչ մարդկանց հետ շփվեմ, ավելի քիչ խնդիրներ կունենամ: Ինքը հոգնել էր այդ ամենից և ուզում էր ուրիշ կյանքով ապրել», – հավելեց մայրը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am