Ուշադրություն. Հեշտացվում է երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու գործընթացը

Երևանում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ԵՄ ներկայացուցիչ Գրեգորի Ցուրիսը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, այլք: Դավիթ Հարությունյանը, կարևորելով նախաձեռնության իրականացումը, նշել է, որ երկու համակարգերի համակցման առաջին փուլում հնարավորություն է ընձեռնվում քաղաքացիներին  ծննդյան նպաստների դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Նախարարը հավելել է, որ  արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաև ժամանակի խնայողությանը: «Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային կառավարման համակարգերի շարունակական ներդրման քաղաքականության ջատագովներից է, ինչի մասին է վկայում էլեկտրոնային կառավարման ոլորտում մի շարք նոր համակարգերի գործարկումը: Վառ օրինակ է www.e-draft.am կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության  ներկայացրած առաջարկներն ամփոփելու գործընթացը»,- ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և գոհունակությամբ հավելել, որ ավարտին են մոտենում նաև e-apostille.am, e-license և e-hotline համակարգերի գործարկման աշխատանքները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում են ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը և 2018 թվականի հունվարից անցում կատարել նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն այս եղանակով տրամադրելուն: Նշենք, որ ծրագիրը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված «Հանրային նորարարություն» մրցույթին ներկայացված գաղափարն իրականացնելու արդյունքում և Եվրամիության օժանդակությամբ:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am