Եվրոպական միությունը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում «Թուրան» գործակալության տնօրենի ձերբակալության կապակցությամբ

Հանդես գալով ԵԱՀԿ հերթական նտաշրջանի ժամանակ՝ Եվրամիության ներկայացուցիչն անդրադարձել է  ադրբեջանցի լրագրող, «Թուրան» անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալության գործին:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:ԵԱՀԿ նիստում անդրադառնալով այս ձերբակալությանը՝ Եվրամիությունը խոր մտահոգություն է հայտնել և քննադատել Ադրբեջանի իշխանությունների արարքը: Հայտարարության մեջ ԵՄ-ն նշել է, որ միանում է  ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի եւ ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարություններին` Ադրբեջանին կոչ անելով կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը պաշտպանում է խոսքի եւ տեղեկատվության ազատության իրավունքը:«Մենք Ադրբեջանի կառավարությունից խստորեն պահանջում ենք հետեւել օրենքի գերակայության վերաբերյալ իր ստանձնած պարտավորություններին եւ ապահովել Մեհման Ալիեւի արդար դատաքննության իրավունքը: Այս պարտավորությունների հանդեպ հարգանքը ժողովրդավարական հասարակության հիմքն է»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ:ԵՄ ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում արած հայտարարությամբ Ադրբեջանի իշխանություններից պահանջել է նաև ազատ արձակել Մեհման Ալիևին:«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում սերտ համագործակցել միջազգային կառույցների հետ, որոնք պահանջում են անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիեւին եւ երաշխավորել, որ Մեհման Ալիեւի հիմնարար ազատությունները ապագայում չեն խախտվի»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:Եվրամիությունը մայիսին մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների կողմից լրագրողներին և իրավապաշտպաններին քաղաքական շարժառիթներով ձերբակալելու պրակտիկայի վերաբերյալ:ԵՄ հայտարարությունը հրապարակվել էր այն բանից հետո, երբ 2017-ի մայիսի 12-ին Ադրբեջանում արգելափակվել էին մի շարք ինտերնետային ԶԼՄ-ների և հեռուստաալիքների կայքեր: 2015-ի ապրիլից ի վեր Եվրախորհրդի լրագրողների անվտանգությանօժանդակման հարթակը գրանցել է Ադրբեջանում ԶԼՄ-ներիազատությունը սահմանափակելու 29 դեպք:Լրագրողը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներունենալու պատրվակով:Ադրբեջանի հարկային նախարարության հարկայինհանցագործությունների նախաքննության դեպարտամենտըօգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էրսկսել «Թուրան»-ում:Մինչ այդ գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկելԱուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտքորը գործակալությունը պետք է վճարիՀարկայինի հիմնավորմամբգործակալությունն իր եկամուտներըպակաս է ցույց տվելորպեսզի քիչ հարկ վճարի: «Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնել էրոր գործակալություննանօրինական ոչինչ չի արելև հարկայինի այս քայլերն ուղղված են«Թուրանի» գործունեության խափանմանըՀարկայինհանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-իօգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ էրհարուցելև նախաքննություն էր ընթանում:Մեհման Ալիևին սպառնում է 7 տարվա ազատազրկում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am