«Նախազգուշացում» վարչական որոշումները շարունակական չկատարելն ի՞նչ հետևանք է ունեցել և ունենալու

Արդարադատության նախարարության «նախազգուշացում» վարչական տույժը «Մարտիկ» հիմնադրամի գործունեության օրինականությունն այդպես էլ չի ապահովել: Այս մասին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ուղղված բաց նամակում նշել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Բաց նամակում, մասնավորապես, ասվում է. «Ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհասփյուռ հայ ժողովրդի «թուլությունը» Հայոց բանակն է և անհրաժեշտության դեպքում հայ ժողովուրդն ակնհայտ պատրաստակամություն է դրսևորում բանակի համար գումար հավաքելու ցանկացած նախաձեռնությանը: Այս «թուլության» մասին է փաստում նաև 2002-ին հիմնված «Մարտիկ» հիմնադրամը, որի նպատակն է եղել նպաստել Հայաստանի հզորացմանը, նրա պաշտպանության ամրապնդմանը, հրամանատարական կազմի կրթական բարձր ցենզի ապահովմանը: Ակնհայտ է, որ նման ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների կամ հիմնադրամների նկատմամբ, միայն հասարակական անբեկանելի վստահությունը կարող է ապահովել նրանց գործունեության հարատևությունը: Միայն հասարակական լուրջ վստահությունը կարող է զարգացնել համակարգն ու նպաստել հասարակության ներգրավմանը: Սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հանրային վստահություն կարող է ձևավորվել, երբ համակարգն աշխատում է հրապարակային և հասարակության համար տեսանելի է, թե ինչպես են կառավարվում համապատասխան միջոցները, որքանով են դրանք թափանցիկ ու որքանով են հաշվետվությունները համոզիչ: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանի և Գ. Սարգսյանի կողմից «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ս.Սեդրակյանի նկատմամբ մի քանի անգամ կիրառվել է վարչական տույժ «Նախազգուշացում» (04,12,2006, N7/0104, 18.04.2013թ. N007/13, 16.05.2014թ.,NՎՏ/047/01/14), որով 2013թ.-ին հանձնարարվել է տարեկան հաշվետվությունները շտկել և հրապարակել azdarar.am-ում և արդյունքների մասին տեղեկացնել Տեսչությանը, իսկ 2014-ին հանձնարարվել է սահմանված կարգով այդ մասին ծանուցել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ գրությանը կից ներկայացնելով շտկված հաշվետվության օրինակը: «Մարտիկ»-ի հաշվետվություններն այդպես էլ չեն շտկվում, որովհետև 2017 թվականի հունվարի 17-ին azdarar.am-ում դրված 2016թ. հաշվետվության բովանդակությունը նույնպես չի համապատասխանում ՀՀ արդարադատության նախարարի 2009թ. դեկտեմբերի 24-ի N319-Ն հրամանին, որովհետև այնտեղ կրկին ամբողջությամբ լրացված չեն հաշվետվության բոլոր տողերը, մասնավորապես՝ լրացված չեն Հոգաբարձուների խորհրդի անդամների անուն ազգանունները, իսկ գործադիր տնօրենի պաշտոնը, կանոնադրության խախտմամբ, վերանվանվել է «կառավարիչ»: Հաշվետվությունների և աուդիտորական կազմակերպությունների եզրակացությունների մեջ չեն անդրադառնում, թե «Մարտիկ»-ի գործադիր մարմնի ո՞ր աշխատակիցը ինչ աշխատանքի դիմաց է վարձատրվել: Կամ, եթե «Մարտիկ»-ի կանոնադրությամբ վարչակառավարչական ծախսերի մասնաբաժինը սահմանված է 10%, ապա ինչո՞ւ է 2015թ.-ի հաշվետվության մեջ այն կազմում 20%: Ես` որպես «Մարտիկի» հիմնադրամի անդամ, որպես քաղաքական և հասարակական գործիչ և ուղղակի որպես ՀՀ սրտացավ քաղաքացի, խնդրում եմ պարզաբանել, թե ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետերի կողմից «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի նկատմամբ «Նախազգուշացում» վարչական վերոնշյալ որոշումները շարունակական չկատարելն ի՞նչ հետևանք է ունեցել և ունենալու»:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am