Պենտագոնը էկզոտիկ զենք է մշակում Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար
Պենտագոնը մտադիր է Ռուսաստանի եւ Չինաստանի զսպման համար նոր էկզոտիկ զենք օգտագործել, գրում էGazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը։Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք մտադիր են արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման նորագույն միջոցներ կիրառել ռոբոտացված զենքի, «մարդկային-մեքենայական ջոկատների», նաև հզոր սուպերզինվորների ստեղծման համար: Ըստ նրանց՝ այդպիսի բարձր տեխնոլոգիական համակարգերը պայքարի օպտիմալ միջոց են այն նորարարությունների դեմ, որոնք ներդնում են Ռուսաստանի և Չինաստանի բանակները: «Ահա այդպես մենք, հուսամ, մեր մարտական ցանցերն ավելի հզոր կդարձնենք եւ ռուսների ու չինացիների ուղեղներում անվստահություն կսերմանենք, եթե նրանք ինչ-որ պահի որոշեն մեզ հետ կռվել։ Իմ կարծիքով դրանում է կայանում ոչ միջուկային միջոցներով զսպելու մեխանիզմները»,- ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորքը:
