Փաշինյանի նախընտրական նվերն Էրդողանին

Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ դավաճանական բնույթի հայտարարություններ է անում, այդպիսով ծառայություններ մատուցելով Ալիևին, բացի այն, որ իր թիմակիցները գործնականում լծված են բացահայտ դավաճանությունն արդարացնելուն, այսինքն՝ հանցակցությունն են ապահովում, նրանք նաև ուղղակիորեն սպասարկում են Էրդողանի նախընտրական քարոզարշավը:

Խնդրեմ, հիացեք: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, որ, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանից, ինչպես իր ենթակայից կպահանջեր, պահանջում է «ուղղել սխալն» ու Երևանում քանդել «Նեմեսիսի» արձանը, նոր դրսևորում է ունեցել: Մասնավորապես, նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ անդրադառնալով իրենց մրցակցի քննադատական հայտարարություններին՝ Չավուշօղլուն հայտարարել է. «Այսօր նույնիսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստականության մասին, ներառյալ՝ Ղարաբաղը... Թյուրքի ճանապարհն անցնում է Շուշայով, Ջեբրայիլով, որտեղ թափվել է շահիդների արյունը, անցնում է հինավուրց թյուրքական հողով՝ Զանգեզուրով»:

Այստեղ, իհարկե, կարելի էր մի երկու կոպիտ բան ասել բոլոր նիկոլապաշտների հասցեին, զորօրինակ՝ «կերա՞ք...», բայց անիմաստ է նրանց առհասարակ որևէ բան ասել: Նրանք հրաշալի գիտեն, որ իրենց առաջնորդ Փաշինյանը թուրքերի կողմից է, հետևաբար՝ իրենք էլ են թուրքերի կողմից ու Հայաստանի և հայության թշնամիների շարքում: Նիկոլ Փաշինյանն ու նիկոլականները, ինչպեսև թուրքերը ունեն նույն նպատակները:

Ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի դավաճանական հայտարարությունները Էրդողանը, իր քարոզիչների ու կողմնակիցների միջոցով, ծառայեցնում է նաև իր նախընտրական նպատակներին: Ըստ էության, Էրդողանը, նրա ներկայացուցիչ Չավուշօղլուն արդեն չեն էլ թաքցնում, որ Նիկոլն «իրենց մարդն» է, իրենց դրածոն ու գործնականում իրենք են «թավշյա հեղափոխության» շահառուները:

Ի վերջո, պատահական չէր, որ 2021-ի փետրվարին, երբ Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն ու մի քանի տասնյակ գեներալներ պահանջեցին կառավարության հրաժարականը, Էրդողանն առաջինը ու կայծակնային արագությամբ հայտարարեց, թե իրենց համար անընդունելի է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը: Նույն բառամթերքով նաև Նիկոլ Փաշինյանը խոսեց:

Փաստը մնում է փաստ, որ թուրքական իշխանությունները Նիկոլ Փաշինյանի նման «տարածաշրջայնային գաձին» ատամներով էլ կպահեն ՀՀ վարչապետի աթոռին ու պահում են: Ձեզ թվում է, թե որտեղի՞ց են սրանց իշխանության պայմաններում միլիոնավոր ներդրումները: Կամ այդ ո՞ւմ էր պետք պատերազմից անմիջապես հետո, պատերազմում խայտառակ պարտության մատնված երկրի «եվրոբոնդեր» գնել՝ մի քանի հարյուր միլիոն եվրոյի չափով:

Հա, ու վաղը, մյուս օրը, երբ Հանրապետության հրապարակով անցնելիս լինեք, շատ չզարմանաք, եթե տեսնեք, որ աշտարակի վրա արդեն թուրքական դրոշն է տնկված:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 976 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am