Հուղարկավորության օրը մարզպետի խորհրդականի նկարն անսպասելի պայթել է. «Հոգին անհանգիստ ա»

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը, կարծես, նոր թշնամանք է առաջացրել: Սպանված խորհրդականի եղբայրը` Արամ Սիմոնյանի, Մանուկ Սիմոնյանի համացանցի էջում գրառում է արել` ներկայացնելով, թերևս, իր վարկածը` միաժամանակ կատարվածում մեղադրելով որդու ընկերուհուն` Ալիսա Ավետիսյանին: Այն, որ վերջինս հանդիսանում էր Մանուկ Սիմոնյանի որդու` Նորիկ Սիմոնյանի ընկերուհին լրատվամիջոցներին հայտնել է Արամ Սիմոնյանը: Նշենք, որ Ա. Ավետիսյանը գրառմանը կից մեկնաբանություն է թողել` հայտարարելով, որ եթե մեղադրանքները չապացուցվեն, ինքը քրեական պատասխանատվության է կանչելու Արամ Սիմոնյանին: Գրառումները ներկայացնում ենք նույնությամբ` առանց սրբագրման: Արամ Սիմոնյան «ՈՎ ԿՀԱՂԹԵՐ ՔԱՋ ՄԱՆՈՒԿԻՆ ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ԴԱՀԻՃ ԿԻՆՆ ՈՒ ՈՐԴԻՆ Նախ ասենք թե ինչ հայր թե ամուսին էր Մանուկը: Մի մարդ որ իր ամբողջ ունեցվացքը՝ տարածքներ ու մեքենաները գցել է որդու և կնոջ անունով: Մի հայր, որ իր զավակին ազատել է բանակում ծաոաելուց, տվել է բարձրագույն կրթություն, խայտաոակվեց դահիճ կնոջ և հայրասպան որդու կողմից: Այն կինը, որը անընդհատ խայտաոակում էր Մանուկի ու իր հոր անունը որպես ստրկատեր, զոնքաջ սպանող և կնոջը հալածող ամուսին, իրականում այդ անմեղ գառան հայացքի տակ թաքցնում էր իր թաքնված նենգությունը: Երեք օր իրավապահ մարմինների քթից բռնաց ման տալով մեղքը քցելով ուրիշների վրա ՙ իբրեվ առեվանգվել են՚՚՚՚ շեղել են քննության ուղղությունը ու մինչ դիակը երեք օր այս շոգին նեխում էր Դալարիկի չոլերում տանը նստած կոմպոտ էին փակում ձմեռվա համար: Իմ գալու օրը հուլիսի 25 ին շատ առտառոծ ընդունելիություն կայացավ… ՙտեսար ինչ եղավ հոպար գթան պապային սպանած գլխին ել մեծ քար ա եղել դրած՚՚՚: Կնոջս խնդրեցի լինել Ռուզաննայի կողքը որպեսզի հետեվի առողջական վիճակին սակայն նա միշտ կանչում էր Ալիսիկին : Թե ինչ թատրոն էր ու թե ինչ կար իրա ու Ալիսիկի մեջ ես հասկացա հետո: Անրադառնամ թաղման օրվա իրադարձություններին Ես խնդրեցի որ Մանուկի դին հանենք տանից: Պատի տակ դրված սեղանը որի վրա դրված էր միայն Մանուկի նկարը, պայթեց քարուքանդ եղավ կոտրվեց նաև նկարի փայտի ռամկան: Քար լռության մեջ ներկաները ասացին «հոգին անհանգիստ ա»: Թաղումից հետո ինձ զանգահարեց ՀՀ քբբչական կոմիտեից և ասացին թե պետք է Բացել Պարիտետ-ինվեստ հմնարկությունը ու առգրավման ակտով, Նորիկի կամքով, որպես գործադիր տնորեն իմ ձեռքից վերցրին բալանինեերը և տվեցին Ալիսիկին : Այսուհետև իրավապահները ասացին առանց Ալիսիկի ներկայության այստեղ չգաք… Հենց այստեղ տեսա յանտարի մատանու քարը Ալիսիկի գրչի վրա որը կրել էր իմ մայրը ամբողջ կյանքի ընթացքում: Փաստորեն ընտանեկան վեճի պատճառը եղել է ոսկյա մատանին ու ժամացույցը որը Ռուզաննան առանց Մանուկին հարցնելու նվիրել էր Ալիսիկին որպես հարսնացու: Մանուկը դեմ էր ու միշտ ասում էր <<միայն իմ դիակիս վրայով>> ու երեվի հարգելով <<հայրիկի>> խոսքը ստացվեց <<վոնց կասես>> Ով է Ալիսիկը գանձապահ օպերատոր Պարիտետ-ինվեստ հիմնարկում որը հիմնել է Մանուկը: Ալիսիկը նույնպես մասնակցել է հետքերի մաքրման պրոցեսին Մանուկի <<կորելուց >> հետո: Օգնելով Ռուզաննային իփր տունը կարգի բերելու բայց հիմնականում հետքերը մաքրելու պրոցեսին: Մանուկը արդեն խանգարում էր և պետք չեր այդ եռյակին: ՆԳ բաժնից ինձ զանգահարեց քրեականի պետը ու ասաց որ նորիկին բաց ենք թողել հանկարծ չնեղացնեք: Երկու յամ անց Նորիկի փոխարեն եկավ հորեղբորս տղան՝ Յուրիկ Սիմոնյանը կարմրած, բարկացած, ագրեսիվ տրամադրությամբ ու ասաց թե եկեել է քննիչի և Նորիկի հանձնարարությամբ ու ինչ որ բան պիտի վերցնի տանից թե ինչ ինքը գիտի այնուհետև դոշակի , ներքնաշորերի մեջից հանեց դրամապանակ լցված ոսկով ու դրամով հեռանալով իր հետ տարավ սեյֆ սենյակի բանալին: (նայել վիդեոն) Ելնելով իմ ընտանիքի հոգեկան ապրումներից ես որոշեցի շտապ տուն վերադարնալ ՌԴ քանի որ վայրենացած ոհմակային ապրելակերպը իմ ու իմ ընտանիքի անդամների համար անսովոր անընդունելի ձեվեր են: Այս ամենը կատարվել է թաղման օրը Սպանելով մի մարդու որը քայլող հանրագիտարան էր, ուժերի բարձրակետում գտնվող, հայրենասեր, իր աշխատանքին ու ղեկավարին նվիրված անձնավորություն, ճիվաղների կողմից կազմակերպված անփառունակ սպանվելու իրավունք չուներ: ՌԴ ում եթե մի կենդանու նեղացնում են, քրեորեն պատասխանատվության են ենթարկվում, իսկ հայրասպան որդին ազատության մեջ է: Ասա թե կացինը ուր էիք քցում , սրեյիք յուղեյիք ու պահեիք ձեզ հաստատ պետք կգա: Մանուկի չապրած տարիները աստված թող տա ձեզ ապրեք ու տանջվեք: Ես ու իմ եղբայրս ցանկանում ենք , որ դահիճ կնոջն ել բաց թողեն, որ գան, ապրեն այդ արյան մեջ թաթախված տանը ու սպասեն Աստծո դատաստանին, որը կարող է ուշանալ բայց չիրականանալ հնարավոր չի կարող»: Ալիսա Ավետիսյան Չեք ամաչում? Գրելուց առաջ մտածում եք? Նախ սկսեմ նրանից որ ես այդ տան մեջ թեկուզ մեկ րոպե Ռուզան տոտաի հետ մենակ չեմ եղել, ինչ վերաբերվում է իմ յանտարով գրիչին ինձ դա ընկերուհիս է նվիրել և ըստ ձեզ ես այդ մատանու(որը կյանքում չեմ տեսել) վրայից պիտի հանեյ ու դնեյ գրիչի վրա? Ամոթ է,,առանց հասկանալու հիմարություններ եք դուրս տալիս,իսկ ինչ վերաբերվում է հետքերը մաքրելուն եթե դուք չապացուցեք Ձեր խոսքերը,Ձեզ քրեական պատասխանատվության եմ ենթարելու ՍՈւՏ ԶՐՊԱՐՏՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ»: Պատրաստեց armlur.am-ը

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am