Hey @MiamiHerald - entire Concourse J just evacuated at MIA. Fire trucks and police surrounding aircraft at Gate J7.
Հրաձգություն Մայամիում. օդանավակայանը փակ է. տեսանյութ
Մայամիի միջազգային օդանավակայանի տերմինալը փակվել է։ Ինչպես նշվում է՝ այնտեղ տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով տերմինալ J-ը ժամանակավորապես փակ է: «Մարդկանց համար սպառնալիք կամ վտանգ ներկայում չկա»,-նշվում է հայտարարությունում։ Դանակով զինված տղամարդը փորձել է բարձրանալ տերմինալի տանիքի վրա։ Ոստիկանության սպան կրակել է նրա վրա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
