Ինչ պայմաններում է պահվում զոհվածի կալանավորված մայրը (video)

Ես փորձել եմ իմ ունեցած գործիքակազմի շրջանակներում ճիշտ հաղորդակցում վարել պետական իրավասու մարմինների հետ այս գործի հետ կապված: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Աշոտ Փաշինյանի բողոքի հիման վրա զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանի կալանավորմանը:

«Կոնկրետ դատախազությանը ներկայացրել եմ անձանց մտահոգությունները, դրանց իրավական ձևակերպում ենք տվել: Իրավասու մարմիններին ուղարկվել է այդ ամենը, որպեսզի իրենց իրավասությունների շրջանակներում հաշվի առնվեն այդ հանգամանքները: Ավելին միջամտության հնարավորություն ես` ինքս, որպես ՄԻՊ, այս փուլում չունեմ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ գլխավոր դատախազի հետ ինքը մտերիմ է, կարող էր հորդորել փոխել Գայանե Մարտիրոսյանի կալանքը, Մանասյանն արձագանքեց. «Ես թե՛ իրավական, թե՛ մարդկային բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ փորձել եմ գործի դնել բոլոր հնարավոր գործիքակազմերը, որոնք այս գործի շրջանակներում հնարավոր են: Իմ հնարավորությունների շրջանակը հետեւյալն է՝ արձանագրել, որ կալանքը կարող է բացառիկ դեպքերում կիրառվել, խնդրել, որպեսզի այս հանգամանքը մի անգամ էլ հաշվի առնվի հետագա բողոքարկման եւ այլ գործընթացների շրջանակներում, նաեւ խնդրել իրավասու մարմիններին հնարավորինս տեղեկատվություն փոխանցել, քանի որ այս գործը երկու բաղադրիչ ունի՝ իրավական եւ մարդկային: Ես դա արել եմ, որը ակնհայտ է մեր հաղորդագրությունից:

Կալանքի հարցին ես չեմ կարող ավելի խորը անդրադառնալ, որովհետեւ օրենքով հստակ արգելք ունեմ դատարանների գործունեությանը միջամտելու առնչությամբ: Դրա համար իմ հիմնական հաղորդագրությունն այն է եղել, որ այն չափանիշները, որոնք կալանքի համար են անհրաժեշտ, պետք է խստորեն պահպանվեն ամբողջ գործընթացի շրջանակներում: Եվ երկրորդ կարեւոր հանգամանքը, որը շատ ավելի մեծ առումով նկատելի է, անընդհատ հանրային, քաղաքական գործիչների կողմից տարածվում է ատելության խոսք այս համատեքստում, որն անընդունելի է: հետեւաբար, հանրային բեւեռացումը պետք է փորձ անեն ընդհանրապես բացառել նշված գործիչները, նաեւ պետք է փորձ անեն հակազդել այդ ատելության խոսքին:

Ես ինքս էլ անընհատ շփվում եմ գտնվելու վայրն անհայտ, նաեւ զոհված զինծառայողների հարազատների հետ եւ շատ կարեւոր է, որ պետությունը ունենա հստակ ծրագրեր նրանց աջակցության ահամար, ոչ միայն նյութական, այլեւ հոգեբանական աջակցություն ցույց տալու համար»,- ասաց Անահիտ Մանասյանը:

դիտվել է 562 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am