Նիկոլի մեթոդը. ինչպես դառնալ «հերոսածին հայր»

Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում իր որդու վերաբերյալ այնպիսի բաներ պատմեց ու այնպիսի դրվագներ նկարագրեց, որ դրանից հետո մնում էր նրան թերևս պետական բարձր պարգևի արժանացնել: Նիկոլ Փաշինյանը որոշեց ձևականությունների ետևից չընկնել և պարզապես իր տղային կարգեց «հերոս», իսկ իր կնոջն էլ նշեց որպես «հերոսածին մայր»: Գրեթե: Ինքն էլ, ուրեմն, հերոսածին հայր է, առնվազն:

Դե, օրինակ, հանրահայտ է, թե առաջնագծից մի 20 կիլոմետր հեռու և բուն դեպքերից մեկ ամիս հետո պահեստային խրամատներ փորելը կամ հերթապահելը Նիկոլ Փաշինյանը ինչպես էր ներկայացնում որպես մասնակցություն «ապրիլյան պատերազմին»: Դա էլ, ի վերջո, իր պապ Նիկոլ Փաշինյանի պատմությո՞ւնը չէր, որ թղթերից իմացվի կամ չիմացվի: Դա այնքան էլ վաղուց չէր, իսկ Փաշինյանի դերասանություններն էլ առանձնապես ոչ նորություն են, ոչ էլ հազվագյուտ մի բան: Բայց դա դեռ մի կողմ: Եկեք, ավելի լավ է, դիտարկենք «հերոսածին հայր» դառնալու Փաշինյանի մեթոդը:

Եվ այսպես, սկզբի համար պետք է մի 15 տարի ամենատարբեր եղանակներով ու որքան հնարավոր է, գրավոր ստել, զբաղվել խառնակչությամբ, հայտնվել սկանդալների մեջ, մի խոսքով՝ անուն հանել: Հընթացս պետք է օրնիբուն հայհոյել օրվա իշխանավորներին ու նրանց շանտաժի ենթարկելով` այսպես ասած, օգտվել իշխանական լափամանից (իր բառերն են, այնպես որ, ում դուր չի գալիս, թող Փաշինյանից բողոքի): Հետո կարելի է «քցել» քեզ ԱԺ բերած կուսակցությանը, ասենք՝ ՀԱԿ-ին, հետո՝ առանձին կուսակցություն բացել, հետո՝ իշխանություններին հայհոյելով տեղավորվել ԱԺ-ում, հետո՝ ինչ-ինչ արտաքին ուժերի հետ համագործակցության մեջ մտնել և նրանց օգնությամբ զավթել իշխանությունը՝ անունը դնելով «թավշյա հեղափոխություն»:

Հաջորդ փուլը. հասնելով իշխանության՝ թե՛ դրանից առաջ, թե՛ սկզբնական մասում պետք է հնարավորինս շատ և հնարավորինս ականջահաճո բաներ խոստանալ (վարկերի մարում, արագաչափերի վերացում, համընդհանուր երջանկություն և այլն): Այնուհետև, պետք է անել ամենից կարևորը. տապալել Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացը, այն կանխամտածված տանել փակուղի, անել խրոխտ ու անպատասխանատու հայտարարություններ։ Հայրենասեր երևալու համար, օրինակ, գոռալ, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Տավուշյան մարտերը պետք է ներկայացնել որպես հզոր ճակատամարտ և սադրել թշնամուն։ Պարզ ասած, պետք է անել ամեն ինչ, որ թշնամուն ձեռնտու լինի: Ձեռքի հետ՝ կազմաքանդել բանակն ու պաշտպանական համակարգը, զորամիավորումների հրամանատարներին օրումեջ փոխել: Պետք է կանխամտածված փչացնել հարաբերությունները դաշնակիցների և բարեկամական պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ, որպեսզի թշնամու ագրեսիայի դեպքում ոչ ոք Հայաստանին աջակցելու մասին չուզենա էլ մտածել: Դրանից հետո ստանալ պատերազմ։

Հետո պետք է ներգրավել կնոջն ու տղային: Կնոջը՝ հրամանատարական բունկերում գեներալներին «խուրհուրդներ տալու», կներեք՝ բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար, իսկ որդուն էլ որպես կամավոր ուղարկել «ճակատ»: Այդ ընթացքում պետք է առասպելներ հորինվեն ու շրջանառվեն տղայի անասելի սխրագործությունների մասին, չնայած, ոչ մեկն առանձնապես տեղյակ էլ չի, թե ով որտեղ է կամ իրականում ինչով է զբաղված: Այդ թվում «Էրատո» ջոկատը:

Հա, կարևոր է, որ պատերազմի ընթացքում շարունակ հայտարարվի, թե հաղթում ենք, թշնամու էսինչը հօդս ցնդեցրինք, էնինչը մոդս ցնդեցրինք, իսկ հետո կտրուկ վերցնել ու հայտարարել պարտության մասին, ինչ կա-չկա հանձնել թշնամուն, ապա հայտարարել, թե՝ «կյանքեր փրկեցի»:

Հետո կարելի է թքած ունենալ զոհվածների, վիրավորվածների, հաշմվածների, գերի ընկածների տնազրկվածների վրա, առհասարակ՝ բոլորի վրա, այդ թվում՝ թքած ունենալ նաև ուղղակիորեն, թքել մարդկանց վրա ու ասել՝ լավ եմ արել... Ծաղրել, մի խոսքով:

Եվ խնդրեմ՝ «հերոսածին հայրը» պատրաստ է: Պետք է չմոռանալ նաև ընթացքում հպարտանալ պարտությամբ, ինչպես նաև հայտարարել, որ Արցախը Ադրբեջան է, և վերջ...

Իսկ եթե ավելի լուրջ, ապա Աշոտ Փաշինյանի արած-չարածներին անդրադառնալու ոչ մի հատուկ ցանկություն չկա: Հարցն այն է միայն, որ պատերազմին իսկապես մասնակցած ու այդ պատերազմում մնացած, զոհված տղայի մոր դեմ «գործ տալու» մեջ ոչ մի հերոսական բան չկա: Դա այնպիսի վարք է, որից հետո նման մարդկանց սովորաբար աշխատում են չբարևել: Չնայած, նա մի «ճիշտ» բան արել էր՝ հոր նկարով շապիկով էր քննիչների մոտ գնացել: Դե որ միանգամից «տեղը բերեն», թե ում տղան է և ինչերի է ընդունակ:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 1177 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am