Ի՞նչ կաներ ընդդիմադիր աշխատող Փաշինյանը կոկայինային սկանդալի դեպքում

Մինչ հարգելի ընթերցողը կգործարկի իր երևակայությունը, մի կարճ տեղեկատվություն՝ պաշտոնական լրահոսից: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հպարտ-հպարտ գրել է, որ օրերս իր ենթակաները կանխել են, ուշադրությո՛ւն՝ «տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք»: Տարածված տեսանյութից էլ տեղեկանում ենք, որ խոսքն 80 հաբի մասին է, որ հայտնաբերվել է ԱՄՆ-ից ուղարկված քաղցրավենիքի տուփի մեջ: «Ձեռքի հետ» էլ 10,8 գրամ հերոին են հայտնաբերել մեկ այլ քաղաքացու անունով ուղարկված առաքանու մեջ: Էլի ԱՄՆ-ից:

Եվ այսպես. ՊԵԿ նախագահը ասում է, որ «ֆենտանիլի» 80 հաբը աննախադեպ խմբաքանակ է տարածաշրջանի համար: Դե պաշտոնյա մարդ է, որ ասում է, ուրեմն՝ մի բան գիտի: Դա էլ հո Էկվադորից ներկրվող բանանի կոնտեյներներում հայտնաբերված համարյա 3 տոննա կոկայի՞նը չի, որ Ռուստամ Բադասյանը ձևացնի, թե չգիտի՝ ի՞նչ ընկերություն էր ներկրում, ապրանք ստացողն ո՞վ էր ու նման բաներ:

Իսկ այ, կոկայինի խմբաքանակները ոչ միայն 100 տոկոսանոց էին, այլև՝ 100 տոկոսով աննախադեպ են: Եթե կուզեք՝ աննախադեպից էլ աննախադեպ: Միանշանակ ու աներկբա, ինչպես սիրում է ասել Ադրբեջանի շահերն սպասարկող Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, Փաշինյանի մասին: Մի պահ պատկերացնենք, որ իտալիայի ֆինանսական գվարդիան 2,7 տոննա կոկայինի Հայաստան ուղարկվող ապօրինի խմբաքանակ հայտնաբերեր, ասենք, մի 6-7 տարի առաջ, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր աշխատում:

Օ՜... Այնպիսի՜ աղմուկ-աղաղակ կբարձրացներ Նիկոլ Փաշինյանը, որ նրա անդուր ձայնի ելևէջները մինչև Կիտո (հատուկ քպ-ականների համար նշենք, որ դա Էկվադորի մայրաքաղաքն է) կհասնեին:

Օրումեջ ելույթներ կունենար ԱԺ ամբիոնից, շանթուորոտ կարձակեր, նրա ընտանեկան թերթը հեղեղված կլիներ «կոկայինային» հոդվածներով, մատից ծծած «բացահայտումներով» ու «մերկացումներով», նրա ընտանեկան թերթի թղթակցիները կդարանակալեին իշխանական պատգամավորներին, տարատեսակ պաշտոնյաներին, որպեսզի անպայման հարցեր տային «կոկայինի խմբաքանակի» վերաբերյալ: Մոտավորապես այսպիսի տոնայնությամբ. «Դուք կոկայինի այս խմբաքանակի՞ց փայ ունեք, թե՞ ձեր նոր ավտոն նախորդից ստացած ապօրինի եկամուտներով եք գնել...»:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը կնախաձեռներ հատուկ հանձնաժողովի ձևավորում, դահլիճում իշխանական պատգամավորների աշխատասեղանների մոտ դեղատնային պարկիկներով ալյուր կդներ, վրան գրված՝ «իշխանական կոկային»: Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը «կոկայինային» խորհրդանշական ֆայերներ կվառեին ԱԺ դահլիճում...

Բա՛յց: Ստո՛պ: Կոկայինի աննախադեպ խմբաքանակները հիմա՛ են հայտնաբերվել, որովհետև այդ Նիկոլ Փաշինյանի կառավարման 5 մղձավանջային տարիների ուղիղ հետևանքն է, որ Հայաստանը վերածվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանգուցակետի: Տոննաներով կոկայինային բեռներ են ստանում, միլիարդ եվրոն գերազանցող գումարներ են շրջանառվում:

Իսկ երբեմնի աղմկարար Նիկոլ Փաշինյանը... լռում է: Ո՛չ տեսել է, ո՛չ լսել: Իր ենթականերն էլ, չգիտես, թե ում հիմարի տեղ դնելով, հայտարարում են, թե չգիտեն, թե որ ընկերության միջոցով էր մի քանի տոննա կոկայինը Հայաստան ուղարկվում և ում էր ուղարկվում: Եթե պետք լինի, նրանք կասեն, որ իրենց անուն-ազգանուններն էլ են մոռացել, չեն կարող ասել:

Եվ քանի որ նախկին լրագրող ու նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բերանը բրդուճ առածի տարբերակով լռում է ու ընդհանրապես ծպտուն չի հանում կոկայինի աննախադեպ խմբաքանակների թեմայով, դժվար չէ ենթադրել, որ այդ խայտառակույթունն իր իշխանության հետ որոշակիորեն շաղկապված է, ոչ միայն՝ որպես մղձավանջային կառավարման հետևանք, այլ շատ ավելի ամուր թելերով: Դրա համար էլ՝ «դավեն (ուղտին) նստած՝ կուզեկուզ են գնում»: Այսինքն, շատերը տեսնում ու հասկանում են, որ դա իրենց հետ կապ ունի, բայց իրենք ձև են բռնել, թե անտեսանելի են, չեն երևում:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 581 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am