Այսքան ուրախ կյանքն... իրենց

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաշինյաններն օրերս մի լուսանկար էին հրապարակել՝ ինչ-որ հերթական անիմաստ մրցույթից: Այն մրցույթներից մեկից, որ պետբյուջեի հաշվին ընդամենը «վարչապետի» անունը կրելու նպատակն ունի: Եվ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով նրան ենթակա ոստիկանները, դատավորը, դատախազը կալանավորում էին պատերազմում զոհվածի մորը, «Եռաբլուրը» եռապատկած, եթե ոչ՝ հնգապատկած Նիկոլ Փաշինյանը, ընտանյոք, նաև՝ քաղմերձավորներով շրջապատված, երջանկությունից հալվում էր: Թե բա՝ «խոնարհվում եմ, սիրում եմ բոլորիդ...»:

Սա իրական հոգեվիճակն ու տրամադրությունն է Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի, որոնց կառավարման ընթացքում ու կառավարման հետևանքով հազարավոր զոհեր ենք ունեցել, ահռելի տարածքային կորուստներ ենք ունեցել, այն Փաշինյանի, որը Հայաստանի ողնաշարն է թուլացրել: Ինչպես իր մի կարկառուն թիմակիցը կասեր՝ էս չե՞ք...

Այստեղ՝ լուսանկարով արձանագրված այս պահին են նրանք իսկական, իրենց բուն նկարագրով ու հոգեվիճակով: Իրենք երկիրն ու ժողովրդին մատնել են աղետի ու անհոգ, լիաթոք, ամբողջ ուժով ուրախանում են: Հազարավոր մայրերի վշտի ու արցունքի են մատնել ու... այ, այսպես հրճվում են: Հազարավոր մարդկանցից խլել են իրենց անցավորի շիրիմին խոնարհվելու հնարավորությունն անգամ ու... այ, այսպես քահ-քահ ծիծաղում են: Ինչի՞ վրա են այսպես ուրախանում՝ լացի՞, վշտի՞, սգի՞, իրենց բերած անհաշիվ մահերի՞: Չնայած՝ ինչո՞ւ չուրախանան: Այսքան աղետ ու մահ են բերել, դարձել են շարունակական պարտության խորհրդանիշ, բայց դեռ ունեն իրենց արևով երդվողներ, հավատացողներ, սատարողներ: Այո, գնալով ավելի քիչ են այդպիսիք, բայց կան: Դե, այդպես էլ ապրում են մարդիկ. կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի: Բայց միայն իրենք, որ տարաբևեռ իրականության մեջ են հանրության մեծամասնության հետ...

Հ.Գ.- Հա, մի քանի ժամ էլ երեկ ծաղրուծանակի ենթարկեց բոլորին՝ հերոսածին մայր կոչվելու իրավունքի վիճարկումով, լոկալ ու գլոբալ մանիպուլ յացիաներով, արդեն ուղիղ տեքստով Արցախն ու «անկլավները» Ադրբեջանի կազմում ճանաչելով, առանց «հպարտ քաղաքացուն» մի գրամ անգամ հաշվի առնելու փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամությամբ, ստերի ու կեղծիքների ահռելի չափաբաժնով և այլն, և այլն: Բայց, անկեղծ ասած, դրանց անդրադառնալն ու քննարկելն ագամ անիմաստ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1660 անգամ
Լրահոս
Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am