«Աստղիկ» բժշկական կենտրոնից վերադարձած կալանավորի մոտ հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի թմրանյութ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հանձնարարականով ծառայողական քննություն է սկսվել սեպտեմբերի 5-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այդ օրը «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցները հանձնունքի ընդունման սենյակում զննություն են կատարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից բանտ վերադարձած կալանավոր՝ 40-ամյա Զորիկ Մեսինյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանտի աշխատակիցները նրա մոտ եղած «Գառնի» ծխախոտների տուփի բլոկի մեջ հայտնաբերել են 2 հատ բաց վիճակում գտնվող ծխախոտատուփ և թափանցիկ պոլիէթիլենային փաթեթավորված փաթեթ։ Խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել են նաև մի քանի հատ 5000 դրամանոցներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծխախոտատուփերից մեկի մեջ հայտնաբերվել են առանձին փաթեթներ, որտեղ եղել է մուգ դարչնագույն 5.37 գրամ կշռով բուսական զանգված։ Իսկ երկրորդի մեջ ՝մուգ դարչնագույն 2.82 գրամ կռշով բուսական զանգված։ Բանտի աշխատակիցները փաթեթի մեջ հայտնաբերել են նաև բջջային հեռախոս, WIFI սարք, ականջակալ, լիցքավորիչ, ՍՏB մալուխ և բաժանորդային քարտեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զ. Մեսինյանը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է, նախկինում եղել է 2 անգամ դատապարտված և մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 268 հոդվածի 1-ին մասի, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 66 հոդվածի հատկանիշներով և նրա կալանքը ի սկիզբ է համարվում այս տարվա մարտի 9-ը։ Նա հայտնել է, որ փաթեթները Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի խաչմերուկում իրեն փոխանցել է իր ազգականը, ում տվյալները «Արթիկ» ՔԿՀ-ում պարզում են։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am