Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի գեղանկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքները ցույց են տվել, որ նա չէ 61-ամյա գուշակ Պիլար Աբելի հայրը։ Հայրության գործով նիստը կկայանա սեպտեմբերի 18-ին։ Այս մասին հայտնում է La Vanguardia-ն։ Դալիի բալզամապատ աճյունը նրա հայրենիքում՝ Իսպանիայի հյուսիս-արևելքի Ֆիգերաս քաղաքում արտաշիրմել էին հուլիսին։ Պատասխանողի դերով հանդես են գալիս Իսպանիայի թագավորությունն ու Սալվադոր Դալիի հիմնադրամը, ովքեր դարձել են գեղանկարիչի ստեղծագործական ժառանգության տերեր։
