Իրաքում և Սիրիայում կրած պարտությունների վրեժը
Telegraph-ի հաղորդմամբ՝ ԴԱԻՇ ահաբեկչական խումբը պատրաստվում է նոր հարձակումների: Քրդական հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանին հայտնել է, որ հարձակումների կազմակերպիչը խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին է: Նրա տեղեկություններով՝ հարձակումների նոր ալիքն ուղղված է Մեծ Բրիտանիայի և այլ եվրոպական երկրների դեմ՝ որպես վրեժ այն պարտությունների համար, որոնք կրում են գրոհայիններն Իրաքում և Սիրիայում։ Թալաբանիի խոսքով՝ Ալ-Բաղդադին ողջ է, և հավանաբար թաքնվում է անապատում՝ սիրիական և իրաքյան սահմանների միջև։ Նա նշել է, որ ԴԱԻՇ-ի առաջնորդը ձգտում է զարկ տալ Արևմուտքի դեմ հարձակումների նոր ալիքի՝ բարձրացնելու գրոհայինների բարոյական ոգին։
