Դավիթ Հարությունյանը ենթակաների հետ չի շփվում. Հրապարակ

Հրապարակը գրում է. Արդարադատության նախարարությունում դժգոհություններ են հասունանում՝ կապված Դավիթ Հարությունյանի ղեկավարման մոդելի հետ: Թեեւ նախարարությունում ընդունում են, որ Հարությունյանը գրագետ ու խելացի նախարար է, սակայն կարծում են, որ նա պրակտիկ չէ եւ բաց չի աշխատում։ Նախարարության աշխատողները բողոքում են, որ նա, ի տարբերություն նախորդների, միջնորդավորված է առնչվում նախարարության շարքային աշխատողների հետ: Եթե նախկինում հանգիստ հնարավոր էր մտնել նախարարի մոտ, ինչ-որ հարց քննարկել, ինչ-որ բան խնդրել, ապա այժմ ուղիղ նրա հետ հանդիպելը կամ անգամ խոսելը խիստ բարդ է, եթե չասենք՝ անհնարին։ Խնդիրն այն է, որ նախարարի աջ ձեռք համարվող աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանին էլ հաճախ չեն դիմում՝ նրանից վախենում են եւ վստահ չեն, որ իրենց հարցադրումները նույնությամբ կհասնեն նախարարին։ Ավելին՝ նախարարությունում այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել, որ աշխատողները նույնիսկ վախենում են բարձրաձայնել հարցերը՝ մտածելով հետագա հետեւանքների մասին: Նախարարից մեկ այլ դժգոհություն էլ կա՝ խոսքը պարգեւատրումների մասին է։ Աշխատակազմում չգիտեն, թե ով ինչ սկզբունքով է պարգեւատրվում, եւ ինչպես են որոշվում այդ հարցերը, եթե աշխատողների անմիջական ղեկավարների՝ վարչության պետերի հետ նախարարը գրեթե չի հանդիպում: Ասում են, որ Դավիթ Հարությունյանը բոլոր որոշումները կայացնում է միանձնյա, ստորին օղակներում աշխատողներն այդ որոշումներին մասնակից չեն դառնում: «Մենք սա համարում ենք նահանջ մի կառույցում, որտեղ պարտավոր են լինել հնարավորինս բաց, չէ՞ որ ողջ օրը հենց դա է քարոզում կառավարությունը՝ բարեփոխում, համակարգի առողջացում։ Բայց յուրաքանչյուր համակարգ ինքն էլ պետք է իր ներսում այդպիսին լինի»,- ասաց նախարարության աշխատակիցներից մեկը:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am