Ալիևը Մոսկովյան եռակողմն արդեն «ջրեց»

Այսօր Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման կարևորությունը:

Ըստ ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության` Միրզոյանն ընդգծել է բանակցային գործընթացին զուգահեռ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին:

Ադրբեջանի հետ առաջարկվող խաղաղության պայմանագրի մի քանի հոդվածներում առաջընթաց կա, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես կցանկանայի նշել այն առաջընթացը, որն արդեն իսկ ձեռք է բերվել Ադրբեջանի հետ առաջարկվող խաղաղության պայմանագրի մի քանի հոդվածներում։ Կցանկանայի նաև նշել այն ըմբռնումը, որը ձեռք է բերվում այլ թեմաների շուրջ, ինչպիսիք են հաղորդակցությունների բացումը, ապաշրջափակումը, Ալմաթայի պայմանագրի հիման վրա սահմանազատման հետագա գործընթացը»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ կողմերը պետք է աշխատեն սահմանազատման գործընթացի պարամետրերի հետագա ճշգրտման ուղղությամբ։

Նա նշեց նաև հետագա էսկալացիան կանխելու կարևորությունը։ «Հայաստանը հավատարիմ է մնում երկրների ղեկավարների բոլոր եռակողմ հայտարարություններին։ Մենք աշխատելու ենք կառուցողական»,- հավելեց Միրզոյանը։

Առևտրատնտեսական համագործակցությունը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների իրական լոկոմոտիվ, Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ հանդիմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մոսկվան շահագրգռված է առաջ տանել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, առաջին հերթին, առևտրատնտեսական համագործակցությունը, որը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների իրական լոկոմոտիվ»,- նշել է նա։

Մոսկվան կանի ամեն ինչ, որպեսզի ապահովվի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ եռակողմ բանակցություններում։ «Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի իրավիճակի կայունացման վերաբերյալ որոշումները կատարվեն։ Մենք ակնկալում ենք, որ դրանք կհարգվեն բոլոր մյուս երկրների կողմից, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են ներկա գտնվել այս տարածաշրջանում»,- ասել է Լավրովը։

Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կլինեն Մոսկվայում, քանի որ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հաջորդ շաբաթ մենք, իսկապես, կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով: Մոսկվայում կլինեն և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Ակնկալում ենք, որ և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով մայիսի 25-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։

Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ռուսական կողմն առաջարկ է արել ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում: Հայկական կողմն ընդունել է առաջարկը. հանդիպումը կկայանա մայիսի 25-ին:

Ու մինչ Մոսկվայում եռակողմ բանակցություններ են ընթանում` «անակնկալ» հայտնվեց... Ու հայտնվեց հերթական անգամ Հայաստանին մեղադրելով, և այդ մեղադրանքները ուղղվեցին դեպի արևմուտք:

Հայաստանը սպառազինվում է արագացված տեմպերով, ինչը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի համար, կարծում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այսօր ռևանշիստական ուժերը կրկին գլուխ են բարձրացնում Հայաստանում, տարածքային պահանջները շարունակվում են Ադրբեջանի դեմ»,- Բաքվում Հնդկաստանի նոր դեսպանի հետ հանդիպմանն ասել է նա։ «Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնում, Հայաստանի նման քաղաքականությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի նոր սպառնալիքների»,- նշել է Ալիևը։

Այսինքն, մոսկովյան եռակողմ բանակցությունների օրը Ալիևը Հայաստանին մեղադրում է խաղաղությունից հրաժարվելու մեջ: Սա ասում է մեկը, ով ամեն շաբաթ հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է շարունակի սպառազինվել, ու շարունակում է զինվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3125 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am