Պատժամիջոցների սպառնալիք` Փաշինյանի «գլխին». Տնտեսական «հրաշքը» կփլուզվի

Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ ցույց են տալիս, որ պատրաստ չեն ռիսկի դիմել և կարող են միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, օրերս նման կարծիք հայտարարեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Վալդայ» ակումբի 3-րդ Կենտրոնական Ասիայի համաժողովում։

«Չնայած դիրքորոշումների համընկնումին՝ միակողմանի տնտեսական սահմանափակումների անընդունելիության և ոչ լեգիտիմության վերաբերյալ, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, այնուամենայնիվ, չեն ցանկանում իրենց վրա վերցնել համապատասխան ռիսկերը և հասկանալ են տալիս, որ պատրաստ են հետևել արևմտյան սահմանափակող քայլերին»,- ասել է փոխարտգործնախարարը:

Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը ոչ մեկին չի թելադրում, թե ինչ արտաքին և ներքին քաղաքական կուրս պետք է վարել, «երբ դա չի հակասում փոխադարձ պարտավորություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի վերաբերյալ»։ «Մենք վստահ ենք, որ Կենտրոնական Ասիայի մայրաքաղաքները դա լավ տեսնում և հասկանում են. Ռուսաստանի հետ կապերի արհեստական ոչնչացումը կարող է հանգեցնել ավելի լուրջ վնասների, քան տխրահռչակ երկրորդական պատժամիջոցների հետևանքները», - հավելել է նա։

Գալուզինը ասել է, որ Ռուսաստանը վճռական է Կենտրոնական Ասիայի երկրների հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետևողական ամրապնդման հարցում։

Այս հայտարարությունը հնչեց Փաշինյանի` տնտեսական թեմայով մի ուշագրավ դիտարկումից հետո:

Չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցին՝ Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի համատեքստում, նշել էր, Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները պատռվել են կամ չեն գործում։ Շատ ապրանքներ, որոնք ուղղակիորեն մատակարարվում էին Ռուսաստան, այժմ այնտեղ են գնում Հայաստանի, Ղազախստանի և այլ երկրների միջոցով։ «Օրինակ ՝ խմիչքները, որոնք ենթակա չեն պատժամիջոցների, խնդիր չեն: Մինչև 2022 թվականի փետրվարը նրանք գնում էին Լեհաստանով ու Բելառուսով, հիմա գնում են Հայաստանով։ Խոսքը միայն երթուղիների փոփոխության մասին չէ, եվրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարվում է ուղղակիորեն համագործակցել ռուսական շուկայի հետ։ Իսկ ռուսական փոխադրողները չեն կարող դրանք հասցնել Լեհաստան։

Այսպիսով, ստեղծվեցին բոլորովին նոր լոգիստիկ երթուղիներ, այդ թվում՝ նաև Հայաստանի տարածքով։ Բայց պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել, համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք և շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ և հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջին շրջանում»։

Այնուհետև Փաշինյանը հավելել էր. «Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են։ Եվ մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին. մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,- նշել է Փաշինյանը։

Այս ուշագրավ նախազգուշացումն, իրականում, կարող է պատճառներ ունենալ: Իսկ որ պատժամիջոցների սպառնալիքը կախված է Հայաստանի գլխին, այդ մասին արդեն իսկ որոշակի ակնարկներ արվում են:

Նաև Հայաստանի միջոցով Ռուսաստան արգելված ապրանքներ հասցնելու վերաբերյալ ամերիկյան նախազգուշացումներից հետո հիմա էլ Եվրամիությունն է հայտարարում՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների զգալի աճը կասկածելի է։

«Առանձին համակարգերի բացերի շնորհիվ պատժամիջոցները շրջանցել ցանկացողները կարողանում են դա անել, առևտրի միջոցով պատժամիջոցները շրջանցելու որոշակի ձևեր կան», - ըստ «Ազատության», օրերս հայտարարել է Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատար Պաուլո Ջենտիլոնին։ Բարձրաստիճան պաշտոնյան մատնացույց է արել ԵՄ պետություններից մի շարք երկրներ և այդ պետություններից դեպի Ռուսաստան արտահանման զգալի աճը։ Ղազախստանի և Ղրղզստանի կողքին տվել է նաև Հայաստանի անունը։

Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե արգելված որ ապրանքների մասին է խոսքը։ «Ես ոչ մեկին մատնացույց չեն անում, բայց պարզ է», - ասել է Եվրամիության տնտեսական հարցերով հանձնակատարը։ Պաշտոնյան ընդգծել է՝ այս հարցը Եվրամիության մարտահրավերներից մեկն է։

Ըստ Euronews-ի՝ ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ 2022-ին ԵՄ անդամ պետություններից Հայաստան արտահանման ծավալները շուրջ 1.9 միլիարդ եվրո են կազմել, այնինչ նախապատերազմական 2021-ին այս ցուցանիշը 860 միլիոն էր։
Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2021-ի համեմատ աճել է գրեթե 3 անգամ՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը։ Օրինակ, եթե 2021-ի առաջին վեց ամիսներին Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել 745 հատ հեռախոս, մոդեմ, ապա 2022-ի նույն ժամանակահատվածում թիվը հասել է 53 հազարի։

Օգնո՞ւմ է արդյոք Հայաստանը Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Վերջին ամիսներին հաճախակի դարձած Արևմուտքի զգուշացումներին զուգահեռ, Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են՝ Երևանը Մոսկվային չի օգնում շրջանցել պատժամիջոցները։

Բայց արդյոք բանավոր խոսքերից բացի հայկական կողմն իր պնդումները կկարողան փաստարկված ապացուցել Արևմուտքին:

Արևմուտքի նախազգուշացումները խոսում են այն մասին, որ Հայաստանի դեմ հնարավոր է որոշ պատժամիջոցներ կիրառվեն: Ու դա չի կարելի բացառել նաև այն դեպքում, երբ Փաշինյանը չիրագործի Արևմուտքի սպասելիքները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում ու նախընտրի, օրինակ` ռուսական առաջարկների ընդունումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2617 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am