Ժողովուրդն արդեն սովոր է այս իրավիճակին, քնում են, բայց մի ականջը միշտ ձայնի վրա է, եթե շատ է սրվում իրավիճակը, գյուղի մեծ մասն է իջնում Վարդենիս․ Սոթքի նախկին գյուղապետ

«Առավոտ» թերթը գրում է․ «Գեղարքունիքի մարզի սահմանամերձ դարձած Սոթք համայնքում վերջին շրջանում կրակոցները չեն դադարում։ «Երեկ օրվա տարբեր ժամերին դարձյալ կրակոցներ են եղել, այսօր համեմատաբար հանգիստ է։ Երեկ մեկ զոհ ունեցանք, մեկ հոգի էլ վիրավորվել է։ Այդ միջադեպից հետո էլի կրակոցներ եղել են ամբողջ օրվա ընթացքում։ Կրակոցներ պարբերաբար կան, բայց պահ է լինում, որ 1-2 օր մեզ հանգիստ են թողնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սոթքի նախկին գյուղապետ, գյուղի բնակիչ Կոլիկ Շահսուվարյանը։ Պաշտպանության նախարարությունը մայիսի 17-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհվել է ՀՀ ՊՆ մեկ զինծառայող։ Շտապօգնության մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների հետեւանքով վիրավորվել է բուժակը։ Շահսուվարյանը հավելեց, որ դիրքերից բացի, ադրբեջանցիները հարվածներ են հասցնում նաեւ հենց գյուղին։ «Բայց վերջերս խեղճացել են, էլ գյուղի վրա չեն խփում, սարերին են խփում։ Գյուղի ժողովուրդը զոմբիացել են, արդեն սովոր են այս իրավիճակին, քնում են, բայց մի ականջը միշտ ձայնի վրա է։ Հենց մի քիչ իրավիճակը թեժանում է, որոշ մարդիկ իջնում են ավելի ապահով տեղ՝ Վարդենիս եւ այլն, առավոտ գալիս են իրենց գործին։ Եթե շատ է սրվում իրավիճակը, գյուղի մեծ մասն է իջնում Վարդենիս»,- ասաց նա։ Կոլիկ Շահսուվարյանի տեղեկացմամբ՝ Սոթքի հանքավայրը չի աշխատում, քանի որ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են հանքավայրի ուղղությամբ։ Դրա հետեւանքով տարածաշրջանում սոցիալ-տնտեսական խնդիրներ են նաեւ առաջացել։ «Հանքավայրն ունի ավելի քան 500 աշխատակից, մոտ 30 ընտանիք հենց Սոթք գյուղից էր աշխատում»,- հավելեց նա։


Ըստ Շահսուվարյանի՝ ադրբեջանցիներն իրենք իրենց նախաձեռնությամբ հետ չեն քաշվի։ «Թուրքը եթե քանակով շատ է, լկտիանում է։ Մեր 10 հոգին իրենց 15 հոգու հետ հավասար են։ Եթե մենք 10 հոգի ենք, մինչեւ իրենք 20-25 հոգի չլինեն, մեզնից էլ ավելի լավ զենքեր չունենան, իրենք չեն համարձակվում կրակել կամ հարձակվել։ Թուրքն իր «խոդով» հետ չի գնա, թուրքին պիտի հետ բրթես մեծ ուժով։ Հույս պահենք, որ այդ օրը կգա»,- նշեց նա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am