Տարոն Մարգարյանի սանիկը գրադարանավարից դարձել է ՀՈԱԿ-ի տնօրեն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին գրել էինք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մորաքրոջ դստեր`դեռևս 2011 թվականին կատարված նշանակման մասին: Քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ թիվ 57 մանկապարտեզ-հիմնարկն ընդգրկված է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի կազմում՝ ի թիվս 7 այլ մանկապարտեզ-հիմնարկների, որոնց ղեկավարներին և մնացած բոլոր աշխատողներին նշանակում և ազատում է ՀՈԱԿ-ի տնօրենը: «Ավանի մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ) ստեղծվել է դեռևս 2006 թվականին: Երևանի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի որոշումով էլ Երևանի քաղաքապետարանի անմիջական ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները հանձնվել են վարչական շրջանների ենթակայությանը: Այդ կազմակերպությունների ցանկում են եղել «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի թիվ 51, 52, 53, 54, 55, 56, 57 մանկապարտեզ հիմնարկները: Եվ երբ տեղեկանում ենք, թե ով է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրենը, որն էլ իր հերթին լիազորված է նշանակումներ կատարել իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ղեկավար կազմերին և մյուս աշխատակիցներին, ամեն ինչ ավելի է ընդգծվում: «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Պողոսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է, իսկ Պողոսյանի ամուսինը՝ Տիգրան Մուրադյանը, քաղաքապետի ընկերն է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերջինս աշխատում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am