Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքի հաղորդմամբ՝ 30 չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում՝ քաղաքում սաստիկ մառախուղի հետևանքով: «Յանդեքս. չվացուցակ» ծառայության տվյալներով՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, ևս 3-ը չեղարկվել է, ևս 10 չվերթ հետաձգվել է «Շերեմենտեվոյում»։ Մոսկովյան ավիահանգույցի ավիադիսպետչերական ծառայություններից էլ հայտնել են, որ մայրաքաղաքի օդանավակայանները կարող են աշխատել գրեթե ցանկացած եղանակային պայմաններում։
