Կոկաինի սկանդալը. Հայաստանը վարկաբեկելու, խայտառակելու նոր փուլ

Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը և մաքսավորներն օրերս հայտնեցին, որ ավելի քան 2,7 տոննա բարձր մաքրության կոկաին են առգրավել Ջոյա Տաուրո նավահանգստում։ Ըստ ANSA գործակալության՝ թմրանյութը թաքցվել է 78 տոննա բանան տեղափոխող սառնարանային երկու կոնտեյներում: Բեռը հայտնաբերվել է Էկվադորից ժամանած նավի վրա և վրացական Բաթումի նավահանգստով պետք է տեղափոխվեր Հայաստան։

Այս սկանդալային, իրապես` ցնցող հաղորդումից հետո, հանկարծ, երեկ ԱԱԾ-ն հաղորդեց մի խումբ անձանց կողմից 250 մլն եվրոյի կոկաինի մաքսանենգության բացահայտման մասին...

Պարզվում է, բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքեր, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:

ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ ծառայության քննչական գլխավոր վարչությունում մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ԱԱԾ-ում:

Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում:

Այսինքն, Հայկական կողմի հաղորդագրությունը հաջորդում է իտալական ոստիկանության երեկվա բացահայտմանը, երբ պարզվեց, որ իտալական նավահանգստում հայտնաբերված 2,7 տոննա կոկաինը բանանի արկղերով Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։

Ու ինչ է տեղի ունենում: Մեկ օր անց Հայաստանի ԱԱԾ-ն է արդեն հայտնում, թե մայիսի 13-ին հարուցված վարույթի շրջանակներում հայտնաբերել են, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան 250 միլիոն եվրո արժողությամբ կոկաին է ներմուծել։

Ո՞ր ընկերությունն է կոկաինը ներմուծել, ո՞վ է պատվիրատուն, արդյո՞ք նույն ընկերությունն է, որին իտալական ոստիկանությունն էր բացահայտել, արդյո՞ք այդ ծանր թմրանյութը Հայաստանից այլ երկիր պետք է փոխանցվեր, թե՞ այն այստեղ էր իրացվելու, ո՞վ է դրա պատասխանատուն։

Բոլոր այս հարցերը դեռ անպատասխան են։ Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել։ Պետեկամուտների կոմիտեն ևս հրաժարվել է մանրամասներ հաղորդել։ ԱԱԾ-ի հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունեին նաև Գլխավոր դատախազույթոնում։ Միայն հայտնել են, որ ուսումնասիրում են Իտալիայում հայտնաբերված 2,7 տոննա կոկաինի մասին տեղեկությունը։

Ջոյա Տաուրո նավահանգիստը, որտեղ հայտնաբերվել է Հայաստան տեղափոխվող կոկաինը, Իտալիայի ամենաբանուկ նավահանգիստներից մեկն է, երկար ժամանակ գտնվում է մաֆիայի դեմ աշխատող հետախույզների հսկողության տակ, քանի որ այն մոտ է այն քաղաքներին, որտեղ իտալական «Նդրանգետա» կոչվող մաֆիան բազաներ ունի։ Հանցավոր այս կլանը աշխարհում կոկաինի ամենամեծ վաճառողներից մեկն է։
Իտալական ոստիկանությունը ևս չի հայտարարել, թե որ ընկերությունն էր Էկվադորից Հայաստան բանան ու կոկաին տեղափոխում։

Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին լուրերն անհանգստացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նա այդ մասին նշել է երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ «Մենք շատ անհանգստացած ենք թե՛ այս նորություններով, թե՛ ընդհանուր առմամբ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով»,– նշեց Քերոբյանը։ Դիտարկմանը, որ ըստ ԱԱԾ-ի մրգեր ներմուծող ընկերությունն է Հայաստան ներմուծել մեկ տոննա կոկաին, նախարարն ասաց, որ անգամ չգիտի, թե դա որ կազմակերպությունն է:

Այսպիսի մասշտաբների սկանդալային դեպքի առիթով ցանկացած նորմալ պետությունում քննարկումներ կսկսեին, պարզաբանումներ կտրվեին, ինչո՞ւ չէ` հրաժարականների պահանջներ կբարձրացվեին:

Ու ընդհանրապես` Հայաստանի վարկանիշին հասցված այս վնասի մասով պատասխանատվություն չկա՞: Ո՞վ է պարտավոր հանրությանը բացատրել, թե այդ որ կազմակերպությունը ու իմ միջոցով է Հայաստան պետության հեղինակության «խաղացել»:

Իսկ որոշ հարցեր, իսկապես, մեր հասարակության ուղեղում ծագել են, և բնական է, որ ծագել են: Առանց իշխանության շատ բարձր ներկայացուցիչների իմացությամբ, կամ` հովանավորչության այս չափի բեռների տեղափոխում առհասարակ հնարավո՞ր էր: Սա միանգամայն տրամաբանական հարցադրում է ու իշխանությունները պարտավոր են թափանցիկ ներկայացնել իրադրությունը:

Սա էլ լղոզելու, «նախկինների» գրպանը գցելու թեմա չի՞...

Կարելի է տարիներով նախկինների «թալանածի» մասին խոսել: Իսկ ո՞վ է պատասխան տալու այս սկանդալային գործարքի մասշտաբներով ենթադրվող միլիոնավոր դոլարների գումարներ աշխատելու մասին...

Հետո, ասվել է, որ բեռը տեղափոխվում էր Հայաստան, այլ` Հայաստանով պետք է տեղափոխվեր այլ երկիր, հետևաբար` ո՞ւմ մոտ էր գալիս, ո՞վ էր պատվիրատուն։
ՔՊ-ականները երեկվանից շեղում են, թե` «որևէ փաստ չկա, որ դա տրանզիտ չի», այսպես է արձագանքել, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Հայաստանով պետք է գար, բայց ուր կգնար, դա արդեն քննությունը կպարզի։ Հայաստանում էդքան բնակչություն և շուկա չկա, 2,7 կամ 3,7 տոննա մանավանդ կոկաինի համար։

Բնականաբար, Հայաստանն այստեղ օգտագործվել է որպես տրանզիտ, որպես ճանապարհ։ Բայց իհարկե բացառված չի, որ այդ տրանզիտով գնացող թմրամիջոցների ինչ-որ մի մասը, թեկուզ նվազ քանակություն, կարող էր և մնալ Հայաստանի Հանրապետությունում»։

Հետաքրքիր է, եթե իրավապահները դեռ ոչինչ չեն պարզել, ՔՊ-ական պատգամավորի կողմից Գյուլնազ տատի հեքիաթները ում համար են արժանահավատ:

Հետո, եթե իտալացի իրավապահները չբացահայտեին` այս իշխանությունն առհասարակ կհաղորդե՞ր այն ամենի մասին, ինչ երեկ հաղորդեց ԱԱԾ-ն
Ակնհայտ է, որ իտակալան բացահայտումից հետո հայկական կողմը ստիպված էր սեփական բացահայտումներից խոսել, ուրեմն, այլևս հնարավոր չէր թաքցնել սկանդալը:
Այս «մութ», բայց բացահայտված սկանդալային նորությունում իրականում կարող են շահագրգռված կողմեր լինել նաև այլ խաղացողներ: Այս իշխանությունները լծվել են տրանսպորտային ապաշրջափակման քաղաքականությանը, և ո՞վ գիտե, թե Հայաստանի տարածքով «տնտեսության բարգավաճման» հնարավորություններն ինչպես են պատկերացնում: Ինչպես ասում են, ոչինչ, չի կարելի բացառել:

Ի դեպ, հիշեցնենք մի դրվագ. Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն օրերս դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։ 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ժամանակին որոշ ակնարկներ էր արել, նկատելով, որ Գյումրու մաքսատան կառուցումը Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հեռավար նպատակով է: «Երբ որ որոշում կայացվեց, որ Գյումրիում պետք է մաքսակետ կառուցվի Վահագն Վերմիշյանը շատ կարճ խորհրդակցություն է տալիս Փաշինյանին, որ առհասարակ մաքսակետերը կառուցվում են միջպետական ճանապարհներին մոտ և կիսվել է իր անկեղծ տպավորությունով, որ Գյումրին բավական անհարմար է մաքսակետ կառուցելու և կիսվել է իր մտահոգությամբ, թե հնարավոր է մեր կառավարության ռազմավարություններում առկա է Թուրքիայի հետ ազատ տնտեսական գոտի բացելու խնդիրը», ասել էր նա: Ապա փաստաբանը հավելել էր. «և եթե սա համադրենք մենք, որ Գյումրուց դեպի Անի, Գյումրուց դեպի Կարս գնացող միջպտական ճանապարհներ են հիմնանորոգվում և առհասարակ եթե մեր գործող իշխանության հռետորաբանությունը Թուրքիայի, Ադրբեջանի հետ ապաշրջափակման ինչ-որ խնդիրներից խոսելը համադրելով այս ամենի ինչի հետ տեսնում ենք, որ այո, այդպիսի հեռավար նպատակ եղել է: Վերմիշյանը ժամանակից շուտ հասկացել էր, որ մաքսակետ մենք Գյումրիում կառուցում ենք, որովհետև տեսանելի ապագայում ունենալու ենք առևտուր Թուրքիայի հետ»,-ասաց նա` նշելով, որ միայն կառուցման ընթացքում յուրացվել է 3 միլիոն դոլար:

Այսինքն, կոկաինի աղմկահարույց սկանդալը ևս մի առիթ է հարցեր հնչեցնելու, հասկանալու, թե այս իշխանություններն, առհասարակ, Հայաստան ո՞ւր են տանում, և ինչպե՞ս: Բոլոր հնարավոր ու անհնարին տարբերակները պետք է քննարկվեն, կասկածները փարատվեն եւ ամեն ինչ պարզ ու թափանցիկ պետք է ներկայացվի հանրությանը:

Սա կուլ տալու գործ չէ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2875 անգամ
Լրահոս
Ի՞նչն է միավորում Նիկոլին ու Ալիևին․ Արմեն Աշոտյան (video) Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել ու եկել ենք դրա հետևից․ «Համահայկական ճակատ» շարժում (video) Ասեմ՝ ինչու եմ նկարում ու բացահայտում պարեկային ծառայողների անօրինությունները․ Ռոման Երիցյան (video) Կյանքում չեմ ընդունի թշնամու բենզինը․ Հարցում (video) Հունիսի 7-ին, վստահ եմ ասում, Նիկոլը վռնդվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Էդ ի՞նչ հայտարարություն էր Վարդան Ղուկասյանի մասին․․․ ըսիգ Փաշինյանի շինած գործն է․ գյումրեցի (video) Գյումրեցինե՛ր, հայրենադավ «թուրքական ապրանքների» խելքին մի՛ ընկեք․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ն գիտի, որ Թուրքիան ոչնչացնելու է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (video) Ե՞րբ են ազատ արձակվելու Սրբազանները․ Անժելա Թովմասյան (video) 60% անտարբեր ընտրողին ասեմ՝ ոնց ենք արթնացնելու․ Երվանդ Բոզոյան (video) «Անգերեզման ու անհայրենիք ապրե՞մ»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Նիկոլի բանկերը տարեկան 1,5 միլիարդ թալանում են ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Սևան-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված բախվել է ծառին. կան վիրավորներ Նիկոլը խելոք է․ իր օլիգարխներին թաքցրել է իր թիկունքում․ Երվանդ Բոզոյան (video) Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտվեց Սուրեն Պապիկյանը Իրանում է․ ՀՀ-ում Իրանի դեսպանի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ ծնկաչոք ներողություն Արշակ Սրբազանից»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը դատավճիռ է իշխանություններին». հայտարարություն Ես էլ հո՞ Գիքորը չեմ` Վենձ մարդ իմ, Վենձ 15-20%-ը խորքային ատելություն ունի Փաշինյանի նկատմամբ․ Երվանդ Բոզոյան (video) Հանրությանը պետք է հայելի։ Եվ այս տողը հայելի է Հստակ է՝ Հակակոռուպցիոնում գործ կա, թե ոչ Բժիշկների ծանրաբեռնվածությունը 25%-ով ավելացել է, աշխատավարձը՝ նվազել․․․ (video) Նորվեգիան Կիևին կհատկացնի 1.2 միլիարդ դոլար Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am