Աշխարհաքաղաքական բախումների ու քաոսի տարածք ՀՀ-ն մի դարձրեք

Նիկոլ Փաշինյանը երեկ Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ընթացքում վերահաստատել է՝ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Նիկոլ Փաշինյանը մեկ քայլ առաջ է համարել կիրակի օրը Բրյուսելում Երևանի ու Բաքվի միջև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պայմանավորվածությունը. - «Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»:

Բրյուսելյան բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահն էր հայտարարել՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Շառլ Միշելը հատուկ ընդգծել էր երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Երևանը Փաշինյան - Ալիև - Միշել բանակցություններից հետո դեռ հրապարակավ ուղիղ չի հաստատել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Փաշինյանը երեկ կրկնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հոկտեմբերին համաձայնել են հարաբերությունները կարգավորել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա. - «2022թ. հոկտեմբերի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ եկանք համաձայնության, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում ենք 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ»:

Ռեյկյավիկում Փաշինյանը խոսել է նաև արդեն 5 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախից։ Շեշտել՝ Լեռնային Ղարաբաղի հայերը հումանիտար ճգնաժամի պայմաններում են ապրում։ Նա կարևորել է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո՝ առանց հստակեցնելու՝ ո՞ր երկիրը կամ միջազգային կազմակերպությունն է պատրաստ նման պարտականություն ստանձնելու, ու արդյո՞ք Բաքուն կողմ է դրան. - «Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո՝ կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով, ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»:

Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովին ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա պնդել է, թե սեփական անվտանգային մարտահրավերներ ունեցող երկրից վերածվել է գլոբալ անվտանգությանը նպաստող երկրի։ Բայրամովը հայտարարել, թե 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվ աշխատում է Հայաստանի հետ տևական խաղաղություն ապահովելու համար։

Ու որքան Փաշինյանը շարունակում է խոսել խաղաղությունից, անգամ արդեն հայտարարում է` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը շարունակում է սահմաններում իր «գործը»: Մայիսի 17-ին ՊՆ-ն հաղորդեց հերթական զոհի մասին. Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհեց զինծառայող` Էդգար Վահանի Սուլեյմանյանը:

Լավ, այս իշխանությունում որևէ մեկը կարո՞ղ է պատասխանել հարցին, եթե գնում ենք խաղաղության` ի՞նչ է ուզում Ալիևը:

Եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի, պարզ չի՞ որ նույնը շարունակվելու է դրանից հետո:

Երեկ ռուսական կողմը ադրբեջանական և հայկական կողմերին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից: «Մոսկվան կոչ է անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից և իրավիճակի սրացումից», - մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով անցած շաբաթ Սոթքում տեղի ունեցած բախումները։ «Ցավոք սրտի, վերջին շրջանում՝ մայիսի 11-ին և 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին երկու կողմից հրադադարի խախտման դեպքեր էին արձանագրվել։ Այժմ, սակայն, իրադրությունը կայունացել է», - նշել Զախարովան։

Իսկ օրեր առաջ Զախարովան կրկին շոշափեց ԵՄ դիտորդների թեման:

Եվրամիության ազնիվ միջնորդի դերի անկարողությունը դրսևորվում է ցանկացած բանակցային գործընթացում, որին այն միանում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի ներկայացուցիչների հանդիպումը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ճնշում է գործադրում Բելգրադի վրա՝ նպատակ ունենալով դրդել նրան ճանաչելու Կոսովոյի պետականությունը: «Եվրամիության «ազնիվ միջնորդի» դերի անկարողությունը դրսևորվում է ցանկացած բանակցային գործընթացում, որին այն միանում է: Նույն իրավիճակն է նաև Հայաստանում ԵՄ «քաղաքացիական» առաքելության պարագայում, որը ծավալվել է այս տարվա փետրվարին: Այն նախկինի պես ոչ մի կերպ չկարողացավ նպաստել Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Զախարովան:

Հայաստանի շուրջ ստեղծել է աշխարհաքաղաքական քաոս: Մենք մոտ են մի իրավիճակի, երբ Ռուսաստանն ու Արևմուտքը ուղղակի կսկսեն հաշիվներ մաքրել Հայաստանի միջոցով` դրանից բխող, մեր պետության համար բոլոր բացասական հետևանքներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1342 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am